Իմ ՀՊՏՀ

Էսսեների մրցույթ

Քսաներորդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցած մի շարք իրադարձությունների շնորհիվ Հայաստանը հասավ իր հզորության գագաթնակետին․ այդ ժամանակից նա դարձավ Անդրկովկասյան պետությունների ուշադրության առարկան։ Մինչ այդ ժամանակաշրջանը իմ հայրենիքը սոսկ իր գոյությունը պահպանելու համար ստիպված էր շարունակ կռիվներ մղել Օսմանյան Թուրքիայի դեմ, որն արդեն տիրում էր նրա լավագույն գավառներին։

Շնորհիվ միայն իր ժողովրդի անձնվեր արիության՝ Հայաստանը կարողացավ փրկվել վերջնական ստրկացումից։ Բայց նրան միայն այդ վտանգը չէր սպառնում։ Դարեր շարունակ հայ ժողովուրդը, ենթարկվելով արյունարբու հարևանների ասպատակություններին, չէր կարողացել իր մտավոր ներուժն օգտագործել ի նպաստ երկրի հզորացման ու զարգացման։ Ֆաշիստական Գերմանիայի կողմից հրահրված երկրորդ աշխարհամարտից հետո պատմական անհրաժեշտություն էր դարձել զարգացնել երկրի ջլատված ու արյունաքամ եղած տնտեսությունը։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադրման ակունքները բխում են 1930թվականից` որպես կոոպերատիվ-տնտեսագիտական-ինստիտուտ։ Արդեն 1975 թվականի օգօստոսի 6-ից Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի հիմքի վրա կազմավորվեց Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 2006թ. հունիսի 6-ին իմ բուհը ստացել է համալսարանի կարգավիճակ։ Հայաստանի անկախացումից հետո հանրապետությունում սկսվել էր ազատ շուկայական հարաբերություններին անցնելու գործընթացը։ 1993 թվականի նոյեմբերին ստեղծվել է ՀՀ ազգային արժույթը՝ դրամը, որով վարվում էր դրամավարկային քաղաքականությունը, ազատականացվեցին գները, արտաքին տնտեսական կապերը։ Երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման, Ղարաբաղյան հակամարտության, տրանսպորտատնտեսական շրջափակման փուլում թույլ տրված սխալների հետևանքներով աճել էր գործազրկությունը, չէր լուծվում հումքի մատակարարման և արտաքին շուկա դուրս գալու խնդիրները։ Այլ խոսքով՝ երկիրը գտվում էր տնտեսական հոգեվարքի մեջ։ Ունենալով հրաշալի պրոֆեսորադասախոսական կազմ, աշխատելով համախմբված և հետևողական՝ ՀՊՏՀ-ին հաջողվեց ակնառու հաջողությունների հասնել ուսումնամեթոդական, գիտահետազոտական աշխատանքների բնագավառում։ Եվ այսօր, երբ անուշաբույր գարունը իր թևերն է փռել իմ հայրենի բնաշխարհում, սիրտս լցվում է անօրինակ հպարտությամբ։ Ես մի մասնիկն եմ իմ երկրի առաջընթացի։ Ես հպարտ եմ, որ ուսանում են այնպիսի մի բուհում, որը կրթական ու գիտական կապեր ունի աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ, և որն օրեցօր ընդլայնում է այդ կապերի աշխարհագրությունը։ Ես կարծում եմ, որ այս բուհի յուրաքանչյուր շրջանավարտ պարտք ունի իր ժողովրդի և հայրենիքի առջև, որն է՝ ապահովել երկրի տնտեսության ռեկորդային աճ: Մենք փոքրաթիվ, բայց և արարող, մտածող ժողովուրդ ենք։ Վստահ եմ, իմ բուհը աշխարհի լավագույն բուհերից է, որտեղ ուսանել և ուսանելու են ամենախելացի երիտասարդները։ ՀՊՏՀ-ն այն բուհն է, որն երկրին ապահովում է որակյալ տնտեսագետներով, քաջ և խիզախ զինվորներով, քանզի մեզ խորթ են թուլամտությունն ու թուլամորթությունը։ Ծնունդդ շնորհավոր, իմ գիտությա՛ն դարբնոց։ Թո՛ղ որ գալիք տարիներդ դառնան մեր երկրի տնտեսության բարգավաճման հեղափոխական վերելքի գրավականը։

Անուշիկ Արամի Մանուկյան
ՏԿ և ՄՏՀ 3-րդ կուրս 2-րդ հոսք 4-րդ խումբ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *