Իմ ՀՊՏՀ

Էսսեների մրցույթ

Բարև՛, ես Տնտեսագիտական համալսարանն եմ, անձնագրով՝ ՀՊՏՀ, մոտիկների համար՝ Ժող։ Լա՜վ, խոստովանում եմ՝ երբ ապրում էի ծնողներիս հետ, ինձ կոչում էին Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, հետո, երբ տեղափոխվեցի առանձին ապրելու, անունս փոխեցի։ Ամենից շատ ինձ սազում է կարմիրը՝ հաղթանակի գույնը։ Գլուխ գովել չեմ սիրում, բայց ես պարզապես հիասքանչ եմ։

Դե ինքներդ դատեք․ ՀՀ-ում տնտեսագիտական կրթություն տվող միակ մասնագիտական բուհ, հաջողությունների հասած շրջանավարտներ, լավագույն Ուսանողական խորհուրդ։ Սրտիս զարկ տալիս են ուսանողները, սնում նրան թթվածնով, մատակարարում արյուն՝ կյանք։ Ու եթե անգամ կան թերություններ, միևնույն է, ես ամեն օր նայում եմ հայելու մեջ ու ասում․
-Ժո՛ղ, Ժո՛ղ ջան, դու կարող ես։ Քեզ մոտ ամեն ինչ կստացվի․․․

Արև Մանուկյան
ՀՊՏՀ Մարքեթինգ երրորդ կուրս

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *