Կոչ արթնության. Մարիամ Նիգոյան

Ես Մարիամ Նիգոյանն եմ, սովորում եմ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների տնտեսագիտություն մասնագիտության 1-ին կուրսում:

Այստեղ՝ սիրելի համալսարանում, ծանոթացա ինձ համար շատ հետաքրքիր մի աշխարհի հետ ու որպես այս ջերմ ընտանիքի մի մասնիկ՝ բացեցի վարագույրն ու ներս թափանցեցի՝ խորապես ուսումնասիրելու …. 7 ամսվա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ լավագույն համալսարանը հոգին թևերով է օժտում, խթանում է երևակայության թռիչքը, մարմնավորում միտքը….

Եվ այս անգամ միտքս, իր հետ լույս բերելով, թռավ՝ տեսնելու անցյալի մեր դիմանկարը` արթնության ղողանջների մեջ:

ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅՈԻՆ…

որքան հիմնարար է հայրենաճանաչությունը, այնքան խորն են հայրենասիրության գիտակցման արմատները, բարձր՝ ազգային արժեքների նկատմամբ պատասխանատվությունը…

Կա արտաքին վտանգ. կա նաև այդ վտանգը զինաթափելու, հաջողությամբ դիմագրավելու խնդիր։ Հայ ժողովրդի մեջ ապրում է նիրհած առյուծը, որինպետք է արթնացնենք… Եթե խորապես գիտակցենք, որ սերը դեպի հայրենի երկիրն ու ժողովուրդը ավելի մոտ է կանգնած մեծ ու գեղեցիկ արևին, քան մեր հայրենիքի ամենաբարձր լեռները, այն ժամանակ մահը մեզ համար թռչունի փետուրից էլ թեթև կթվա:Այսպիսին պետք է լինի հայը, այսպիսի բարոյականով առաջնորդվող հայությո´ւնը միայն կարող է ապահովել հայ ազգի տեղն արևի տակ: Պետք է դադարենք միասնության գործը խաթարող «արհեստներից» օգտվելայնպես, ինչպես կույրը լույսից է օգտվում… Պետք է հնարենք մեր «շանթարգելը»՝ արթնացնե´նք հային…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *