Մասնակից 10

Կյանքի լավագույն պահերը անսպասելի են լինում, սակայն կյանքի ամենակարևոր ու ամենաերջանիկ պահին մենք սպասում ենք ամբողջ սրտով։ Այդ պահը քո փոքրիկ հրաշքի, այն մանկան ծնունդն է, որ կյանքիդ մռայլ գույները փոխարինում է ավելի վառ, ավելի պայծառ գույներով, նրա, ով լցնում է կյանքիդ դատարկությունը։ Երբ գրկում ես փոքրիկին, սկսում ես նրա հետ նպատակներ ու երազանքներ կապել։ Սակայն պետք չէ երջանիկ պահերին մոռանալ, որ կյանքը դառը կատակ է ու մի օր քեզանից խլում է ամեն ինչ, նույնիսկ այն հրաշքին, ում հետ դեռ երեկ երազանքներ էիր կապում։ Նա լավ գիտի, որ փոքրիկին քեզանից խլելով՝ խլում է քո կյանքի իմաստը՝ թողնելով քեզ դատարկություն։ Ու այդ պահին հասկանում ես, որ ամեն ինչ կտայիր չզգալու համար այն, ինչ զգացիր երեխային գերեզման դնելիս, երբ զգացիր, որ փոքրիկի դագաղն ամենածանրն է աշխարհում։
     Վե՛րջ, ավարտվում է ամեն ինչ։ Միայն փշրված երազանքներն ու մանկական իրերն են շարունակում ժամանակ շահել՝ փորձելով շոշափելի դարձնել այն, ինչն արդեն հիշողություն է, և սրտի մեծ ցավով որոշում ես ազատվել դրանցից, նվիրել կամ վաճառել, վաճառասեղանին էլ կարող է գրված լինել. 《ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ ԿՈՇԻԿՆԵՐ՝ ԵՐԲԵՔ ՉԿՐԱԾ》…
Ասում են՝ ժամանակը կբուժի բոլոր վերքերը, բայց ժամանակը վատ բժիշկ է։ Ժամանակը չի բուժում։ Այն ուղղակի վերքերը փակում է նոր կյանքի փորձի վիրակապով, բայց ինչ-որ տեղ դիպչելիս այդ վիրակապը պոկվում է, ու վերքը էլ ավելի շատ է  ցավում։

4 thoughts on “Մասնակից 10”

  1. 😔😔😔իրոք՝ 《Ժամանակը չի բուժում։ Այն ուղղակի վերքերը փակում է նոր կյանքի փորձի վիրակապով, բայց ինչ-որ տեղ դիպչելիս այդ վիրակապը պոկվում է, ու վերքը էլ ավելի շատ է ցավում։》

    Ընտիր էր((

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *