Մասնակից 11

Ինչի՞ց է մեզ զրկում պատերազմը։ Ի՞նչ ենք մենք կորցնում այս դարավոր պայքարի պատճառով։ Ես կասեմ, կպատմեմ մի բախտավոր, բայց անբախտ մարդու պատմությունը։

Նա ապրում էր իր կնոջ հետ, իսկ մի քանի ամսից, ինչպես ինքն էր ասում, պիտի ծնվեր իր տան «լույսը»։ Սակայն այդ մարդը չափազանց հայրենասեր էր։ Լսելով սկսված պատերազմի մասին՝ նա որոշեց գնալ ճակատ։ Հեռանալիս նա ասաց կնոջը.

– Ես կվերակառուցեմ մեր տունը։

-Դու միշտ ես դա ասում,- պատասխանեց կինը՝ ժպիտը դեմքին։

-Ես կվերադառնամ, խոստանում եմ։ Դու ինձ կսպասե՞ս։ Դուք ինձ կսպասե՞ք։

Կինը ոչինչ չպատասխանեց։ Արցունքներն աչքերին՝ նա ժպտաց ու ամուր գրկեց ամուսնուն։

Պատերազմը տևեց ամիսներ։ Այդ մարդը տուն վերադարձավ վահանով, այլ ոչ վահանի վրա։ Նա կատարեց իր խոստումը։ Բայց… տունը դատարկ էր…

Այդ մարդը չկարողացավ նորից գրկել կնոջը, այդպես էլ չտեսավ իր երեխային, չլսեց իր «տան լույսի» քաղցր ձայնը, չվերակառուցեց տունը…

Տան սենյակներից մեկում նա գտավ մի տուփ, որին նայելով՝ աչքերն արցունքոտվեցին։ Տուփի վրա կար մի գրություն. «Տան լույսի համար»։

Տատիկս պատմում էր, որ մի քանի տարի առաջ Ազատամարտիկների փողոցով քայլելիս «Խարիսխ» խանութի դիմաց նա հաճախ էր տեսնում այդ մարդուն իր անդավաճան տուփի հետ, որը նա այդպես էլ չվաճառեց։ Տուփի վրա կար նոր գրություն. «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած»։

10 thoughts on “Մասնակից 11”

  1. Շատ խորը իմաստ կա այս շարադրության մեջ ։ Ապրե’ս։

  2. Շատ ցավոտ պատմություն է, սակայն դա իրականություն է։ Շատ ընտանիքներ են անցել դրա միջով։ Պատերազմը դաժան է, խլում է կյանքեր, հույսեր, երազանքներ…… Ողջունել է երիտասարդներ վերաբերմունքը այսպիսի պատմությունների նկատմամբ։

Leave a Reply to Ira Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *