Մասնակից 18

Բոլորն այնքան ուրախ էին. սպասում էին փոքրիկի գալստին: Սպասում էին, որ իրենց ընտանիքը մի փոքրիկ անձ ևս համալրեր: Ոչ ոք չէր պատկերացնում, որ մի օրում կարող է ամեն ինչ փոխվել: Կյանքը բազմաթիվ օրերի մի շղթա է, որտեղ ամեն օրն  ունի իր նշանակությունը, որտեղ ամեն օրը կարող է փոխել մի ամբողջ ճակատագիր: Հենց այդպես էլ եղավ, այդ օրը փոխվեց ամեն ինչ: Բոլոր սպասումներն ընդհատակ անցան: Ամեն ինչ կանխորոշեց այդ ավտովթարը: Բարեբախտաբար, գոնե մայրը փրկվեց, իսկ դեռ չծնված փոքրիկը այդպես էլ չճաշակեց կյանքի համը: Ինչքա՜ն ուրախությամբ էին պատրաստվում փոքրիկի գալուստին: Արդեն փոքրիկն ուներ իր սենյակը, իր իրերը, որոնք երկար ժամանակ մնում էին իրենց տեղում: Ոչ ոք իրավունք չուներ դրանք տեղաշարժելու: Անցան տարիներ: Երիտասարդ զույգը փորձում էր մոռանալ կատարվածը և կյանքի կոչվել: Բայց հիշողությունների հորձանուտը և կորստի վախը բավական երկար ժամանակ շարունակում էին ուղեկից լինել նրանց: Որոշեցին վաճառել այն իրը, որը առաջինն էին գնել իրենց փոքրիկի համար, այն իրը, որը հիշողությունների մի ամբողջ աշխարհ ուներ իր մեջ: Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած: Ի վերջո հետ կանգնեցին իրենց որոշումից և պահեցին իրերը ու սենյակը: Չէ՞ որ իրերից ազատվելով՝ չես ջնջի անցյալը, չես մոռանա կատարվածը: Անցյալն անվերադարձ է, իսկ ապագան դեռ գալու է:
     Կյանքի նպատակը պետք է լինի երջանկությունը, այլապես կրակը չի վառվի բավականաչափ պայծառ, շարժող ուժը չի լինի բավականաչափ հզոր, և հաջողությունը չի լինի լրիվ: Իհարկե, ոչինչ չի մոռացվում, բայց զույգի կյանքում արդեն լուսավոր շատ կետեր կային: Իրենց փոքրիկ տղան արդեն առաջին քայլերն էր անում:

36 thoughts on “Մասնակից 18”

    1. Տպավորիչ էր, շատ հուզիչ և էմոցիոնալ👏👏👏 Շատ հավանեցի 😊

  1. Ավելի ճիշտ և խորաթափանց թերևս հնարավոր չէր…
    《Կյանքի նպատակը պետք է լինի երջանկւթյունը…》։ Գերազանց է ասված…

  2. և հիացմունք
    և քնքշություն
    և տրտմություն
    Հրաշալի էր….շատ տպավորիչ

  3. Շատ հուզիչ էր, և շատ գեղեցիկ մտքեր կաին արտահայտված։ Շատ հավանեցի։

  4. Տպավորիչ էր անչափ, էմոցիոնալ և շատ հուզիչ))) շատ լավն էր, հավանեցի շատ

  5. Մարդու հոգեբանության մեջ մտնող է,ինչպես նաև բավականին խորը հետք թողեց զգացմունքային դաշտիս վրա…շնորհակալ եմ և տպավորված

  6. Բավականին իրատեսորեն էր ամեն ինչ աստված,և այո հենց մեկ օրը կարող է ամեն ինչ փոխել թե՛ դեպի լավը և թե՛ դեպի վատը,կամ էլ իր հետ բերել և լավը և վատը:
    Շատ գեղեցիկ էր, խորիմաստ և հուզիչ:

  7. Միտքդ սավառնում է հարգելի 18-երորդ համարի մասնակից

  8. Վստահ կարող եմ ասել,որ գրողը նուրբ փխրուն ու բարի մի աղջնակ է…շնորհակալություն անչափ գեղեցիկ է

Leave a Reply to Տաթևիկ Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *