Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած…
Առաջին հայացքից առանձնապես ոչ մի արտառոց բովանդակություն չպարունակող նախադասություն գնում կատարել ցանկացողի համար: Իսկ այ նման հայտարարություն տված մարդու համար գուցե այն ենթադրում է հեքիաթ թվացող երազանքների կործանում և վշտի ծով:
Իսկ ի՞նչ է այդ նախադասությունը մի երեխայի համար, որ ապրել է այն հույսով, թե մի օր ինքն էլ կկրի հայրիկի նվիրած բաղձալի կոշիկները և թեկուզ անհաստատ քայլերով կշտապի մայրիկի գիրկը՝ գրկախառնվելու և սրբելու այն աչքերը, որոնք ապրել են այդ պահը ապրելու հույսով, որն արդեն տարիների ձգվածություն ունի:
Սովորաբար նմանատիպ պահեր ապրում են մարդիկ, սակայն վաղ հասակում: Մեծ ցավ է ամփոփում իր մեջ այն պահը, երբ գիտակցում ես, որ այն, ինչ քո երազանքն էր, այ հենց հիմա հայտարարությամբ կհայտնվի մեկ ուրիշի մոտ և կբավարարի ևս մի պատահական մարդու՝ նոր, գեղեցիկ կոշիկ ունենալու ցանկությունը: Իսկ մենք այդպես էլ չենք հասկանա, որ մինչդեռ մենք անընդմեջ չենք բավարարվում նյութական իրերով, շատերը թաքուն մտածում են դրանք կրելու, օգտագործելու՝ երազանք թվացող հնարավորության մասին:
Մեր օրերում հասարակությունը կարիք ունի ոչ միայն չկրած իրերի ձեռքբերման մոլուցքով տարվելու, այլ նաև մի պահ կանգ առնելու և շնորհակալ լինելու, որ քո ունենալու և կոշիկներ կրելու ցանկությունը չի սահմանափակվում դրանք երբևիցե օգտագործելու անզոր հնարավորությամբ: