Քայլում էի աշնանային տխուր փողոցներով, շուրջս տեսնում էի մարդիկ՝ մռայլ, թախծոտ, և խորհում՝ արդյոք դարձյալ աշունն է իր տխրությունը սփռել բոլորի հոգում, թե՞ նրանց մի ուրիշ ցավ է տանջում։ Աշնանային այդ տխրության մեջ, սակայն, նշմարվում էր հոգեհարազատության մի կայծ, որը մարդկանց ստիպում էր ապրել ու շարունակել ուղին։ Ճանապարհը թվում էր երկար և անվերջանալի։ Ինձ մի պահ նույնիսկ թվաց, թե հենց այդ ճանապարհն էլ բոլորի անհաջողությունների բավիղն է, որտեղ մոլորվել, խճճվել են, ու դրանից է, որ ուրախ չեն… Ժամերը սահում էին աննկատ, և ինքս էլ չզգացի, որ մութը պատել է ամբողջ երկինքը: Ճանապարհին տեսա մի մարդու, որը, փողոցի անկյունում նստած, վաճառում էր զանազան մանրուքներ: Չկարողանալով զսպել հետաքրքրությունս՝ մոտեցա: Այդ զանազան իրերի մեջ աչքիցս չվրիպեցին աջ անկյունում դրված մանկական կոշիկները, որոնք կարծես խոսում էին ինձ հետ, կարծես պատմում էին իրենց դառը կյանքի պատմությունը: Պատմում էին, թե ինչպես են սպասման զոհ դարձել… Կյանքը նրանց հետ անարդար էր եղել, նրանց մատնել էր թշվառության: Նրանք ստացել էին միայն անտարբերություն, որն օրեցօր ավելի ու ավելի էր տանջում նրանց: Անցնում էին օրեր: Ամեն անգամ այդ կողմով անցնելիս ուշադրությամբ նայում էի կոշիկներին. նրանք անշարժ դրված էին աջ անկյունում. նրանք չէին վաճառվում: Նրանք միայն պատմում էին իրենց խոր ցավի, իրենց գոյության թշվառ կռվի, ամենօրյա անտարբեր անցուդարձի մասին տխուր պատմությունը…
Մասնակից 22

Ամենալավ էսսեն❤️
Մարդու ցավը ինչքան սիրուն էր նկարագրված….
Շատ լավնա😍
Ներկայացվող հոգեվիճակը ստիպում է անընդհատ կարդալ գրվածի յուրաքանչյուր տողը .. Հիացած եմ
Տպավորված եմ շատ
Շատ լավն է😍
Կյանքից վերցված և շատ հոգեհարազատ
Շատ գեղեցիկ է գրված: Հետաքրքիր է,երբ ուշադրություն են դարձնում մանրուքներին ,որոնք այդքան էլ մանրուք չեն…
Անչափ հուզիչ և շատ գեղեցիկ էր՝իսական աշնանային թախիծով ու տխուր ջերմությամբ։
Հետաքրքիր է,երբ սակավ իրադարձությունների մեջ թաքնված խորը միտք ես գտնում ։
Շա՜տ լավն էր։Հրաշք😍
Շատ հուզիչ պատմություն էր։
Շատ լավներ ))
Շատ լավ պատմություն էր
Շատ հետաքրքիր պատմություն էր
Հիացած եմ ❤️
Հիասքանչ էր
Շատ լավն էր🙂
Խորիմաստ էր
Լավն է ։
Լավն է
Մասնակից 22
Ստիպեց մի քանի վայրկյանով կտրվել իրականությունից🤗
Շատ լավն էր։
Հետաքրքիր էր❤
Իսկապես լավն է😊
Տխուր էր, թախծոտ, աշնանաբույր:
👍🏻👍🏻👍🏻👍🏻
Հոյակապ էր👏🏻👏🏻
Հետաքրիր էր, կցանկանայի, որ այն շարունակություն ունենար։
Հետաքրքիր էր, կցանկանայի, որ այն շարունակություն ունենար։
Շատ լավն էր կետցես
😉
Յուրահաեուկ և չկրկնվող ❤❤❤
Երբ կարծրանում են սրտերը, փակվում են դեպի կարեկցանք տանող անգամ ամենանեղ արահետները։
Հիանալի էր 👍
👍👍👍👍
Shat gexecik grarum👍
Հրաշալի էր👍👍👍👍
Ես նույնիսկ փշաքաղվեցի…
👍👍👏👏
Շատ լավ պատմություն էր
Շատ լավն էր
Շատ հետաքրքիր էր
👏👏👏
Հիասքանչ էր