«Լավագույն հայրենասիրական չափածո»

Մարտ ամսին ամփոփվեց Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի օրերի շրջանակներում ՀՊՏՀ լեզուների ամբիոնի հայտարարած հեղինակային ստեղծագործությունների մրցույթը։ Այն բացահայտեց բազում շնորհալի ուսանողների՝ ոգևորելով նրանց ավելի վստահ մուտք գործել գրական ասպարեզ։ Ինչպես խոստացել էին գրական մրցույթի կազմակերպիչները, լավագույն ստեղծագործությունները կհրապարակվեն ՀՊՏՀ բլոգում։ Ձեզ ենք ներկայացնում «Լավագույն հայրենասիրական չափածո» անվանակարգի հաղթող, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Օսկար Այվազյանի «Երբեք չի ընկնի արցախցին հզոր» բանաստեղծությունը։

Երբեք չի ընկնի արցախցին հզոր

Երբեք չի ընկնի արցախցին հզոր,
Քանզի ապրում է հողում դարավոր,
Որը բոլորի մեղքերն է սրբում։
Աստծո դրախտն է Արցախի սրտում,

Դրախտը Եդեմի, ինչպես սուրբ նշան,
Աստված տվել է մեր հայոց ազգին,
Ինչպես անսասան առհավատաչյա,
Քրիստոնեական մեր մեծ հավատքին։

Կանգուն կմնա հայն իր հավատքով,
Թեկուզ մեզ փորձեն ջնջել աշխարհից,
Կելնի թուրքի դեմ խաչով ու զենքով,
Ինչպես Վահագն՝ սրեղեն հրից։

Հաղթական ուղին հայն է կերտելու,
Թշնամու ձեռքին հող չի թողնելու,
Թեկուզ հայն ընկնի մարտերում դաժան,
Մեծ ակնածանքի, փառքի է արժան։

Հավատում եմ ես, հավատա և դու,
Դու, իմ քա՛ջ զինվոր, դու, եղբա՛յր իմ սուրբ,
Հաղթելու ենք մենք, ապրելու ենք միշտ
Խաղաղ երկնքում՝ ճշմարիտ ու ճիշտ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *