Հունվարի 24-ը Կրթության միջազգային օրն է

2018 թվականի դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հունվարի 24-ը հռչակեց Կրթության միջազգային օր՝ նպատակ ունենալով ընդգծել համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերը։

Կրթության իրավունքը ամրագրված է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հիմնարար փաստաթղթի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածում։

Այսօր ամբողջ աշխարհում մոտ 258 միլիոն երեխա և դեռահաս հնարավորություն չունեն դպրոց հաճախելու կամ այն ավարտելու, 617 միլիոնը չեն կարող կարդալ և կատարել մաթեմատիկական պարզագույն գործողություններ։ Նրանց կրթության իրավունքը խախտվում է աղքատության, խտրականության, զինված կոնֆլիկտների, արտակարգ իրավիճակների և կլիմայի փոփոխության հետևանքով։

2022 թվականի Կրթության միջազգային օրվա թեման է՝ «Փոխելով ուղղությունը, վերափոխելով կրթությունը» (“Changing Course, Transforming Education”)։ Սա ազդակ է՝ ցուցադրելու ամենակարևոր վերափոխումները, որոնք միտված են յուրաքանչյուր մարդու կրթության հիմնարար իրավունքի իրականացմանը՝ կառուցելու ավելի կայուն, ներառական և խաղաղ ապագա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *