«Ճերմակ երազներ»․ լույս է տեսել Զուխրա Երվանդյանի նոր բանաստեղծական ժողովածուն

Լույս է տեսել  ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության գրողների միության անդամ Զուխրա Երվանդյանի բանաստեղծական նոր ժողովածուն՝ «Ճերմակ երազներ»։

Գրքի առաջաբանում դիպուկ բնութագրված է հեղինակի գրական հավատամքն ու բանաստեղծական կերպավորման ուրույն ձեռագիրը․ «Բանաստեղծուհին իր գեղագիտական աշխարհին հատուկ ինքնատիպ գույներով ընթերցողին մատուցում է ինքնօրինակ պոեզիա, որն առանձնանում է պոետականի ընկալման իր կերպով, լեզվաոճական արտահայտչամիջոցներով ու բանաստեղծական հնարանքներով»։

Ժողովածուում ամփոփված շարքերը՝ «Կապույտի մեջ մի բուռ արև», «Չմամռոտվող կանչեր», «Հով առած շշուկներ», «Լուսե հավատով», «Խավար՝ դիմակի տակ», «Լռած սիրո շշուկներ», «Շշուկված պատառիկներ», կարոտի, սիրո, հավատի ու հույսի երգեր են, որոնք ընթերցողի առջև բացում են հեղինակի զգայուն ներաշխարհը, ապրումներն ու հույզերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *