Մասնակից 13

Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած: Խնդրում եմ, հե´տ բերեք մանկությունս և գնե´ք այդ կոշիկները ինձ համար: Չէ՞ որ դրանք նոր են, չէ՞ որ մանկական են, ազնիվ, անմեղ, ինչպես նորածին երեխաները, որոնք այս անարդար կյանքի հետ ոչ մի պայմանագիր, ոչ մի պարտավորություն դեռ չունեն: Կոշիկները դեռ չեն կատարել իրենց առաջին քայլերը, ոտք չեն դրել անկայուն, խարխուլ հատակին և դեռ չեն սայթաքել: Չեն կեղտոտվել հատակին գոյացած այն փոշուց, որը ձևավորվել է մարդու կյանքի ընթացքում կատարած սխալների հետևանքով: Պահել են իրենց մաքրությունը, անկեղծությունը, պարզությունը, միամտությունը: Մարդիկ ինչքան մեծանում են, այնքան ակամա սկսում են շատ շփվել կյանքի բացասական կողմի հետ: Այն կարծես իր մոտ է կանչում մեզ, գերում հաճույքներով, զվարճանքներով, որոնք, սակայն, մի ակնթարթ են տևում, իսկ հետո մենք ստիպված ենք լինում քայլել առաջ՝ դեպի ապագա՝ արդեն իսկ կեղտոտված, անփայլ կոշիկներով, որոնք ակամա մեզ համար խոչընդոտ են դառնում դեպի դրականն ու լավը: Երեխաները պարզ են, անկեղծ, բարի, լցված չեն չարությամբ ուրիշների հանդեպ. նրանք կարծես հրեշտակներ լինեն այս անիրավ կյանքում: Հրեշտակներ, որոնք մի սխալի, մի թերացման դեպքում կարող են դառնալ մեզ նման հրեշներ: Ճիշտ է, արդեն ուշ է ինչ-որ խորհուրդներ տալու համար, քանզի անցել է մեր մանկությունը, քանզի մեր կոշիկները արդեն կեղտոտ են, բայց ուշ չէ ապագայում դրանց վրա նոր հետքեր, նոր փոշի չավելացնելու համար: Ամեն ինչ մեր ձեռքում է, ամեն ինչ որոշում ենք ինքներս: Ինքներս պիտի հասկանանք, թե ինչ է ուզում կյանքը մեզնից, թե ինչ ենք ուզում մենք կյանքից, և ինքներս պետք է ընտրենք այն ճանապարհը, որով ստիպված են լինելու քայլել մեր կոշիկները:

151 thoughts on “Մասնակից 13”

    1. Կարդալով մի պահ տեղափոխվեցի մանկություն։ Շատ հուզիչ էր և գեղեցիկ շարադրված։

  1. Լավագույնն է։ Միաժամանակ և՛ հուզիչ է ,և՛ խորիմաստ ։

  2. Չքնաղ մտքի թռիչք։ Ձեր ձեռագիրն ինքնատիպ ու յուրատեսակ է։ Շնորհակալ եմ նման տողերի համար։

    1. Հետաքրքիր և յուրօրինակ ։ Մի պահ մանկություն տեղափոխվեցի ։

  3. Իսկապես հուզվել եմ … Ուներ տարբերվող , հուզիչ և ուշագրավ բովանդակություն։

    1. Մանկությունս մի պահ եկավ իմ առջև ։ Հետ բերեք մանկությունս ուզում եմ այն վերապրել նորից ։ Շնորհակալություն հեղինակին ինձ այս զգացմունքը պարգևելու համար։

  4. Հաղթանակ եմ մաղթում։ Իսկապես արժանի է հաղթանակի։ Նման բովանդակալից աշխատանք հաճախ չես տեսնի ։

    1. Կարդալով մի պահ տեղափոխվեցի մանկություն։ Շատ հուզիչ էր և գեղեցիկ շարադրված։

  5. Գեղեցիկ  և  իմաստալից   բովանդակություն ունի  գրվածը: Մենք   ցանկանում ենք  շուտ մեծանալ  չգիտակցելով ,  որ   մանկությունը   ամենախաղաղ, մաքուր  ու    հեքիաթային  աշխարհ է,  որտեղ   վերադառնալ  չենք  կարող:

  6. Շատ հետաքրքիր բովանդակություն ուներ, շնորհակալ եմ հեղինակին։

  7. Մանկություն։ Անհոգ, ազատ ու երջանիկ ։ Իսկապես որ լավագույն հատվածը մեր կյանքի ։ Համաձայն եմ գրվածի հետ ։

  8. Հիանալի ստեղծագործություն, հաճելի էր կարդալ։

  9. Հրաշալի խոսքեր ։ Ընթերցելով հիշեցի մանկությունս և իսկապես ցանկացա հետ բերել այն և սկսել կյանքս նորից ։

  10. Կարդալով մի պահ տեղափոխվեցի մանկություն։Հուզից էր և գեղեցիկ շարադրված։

  11. Շատ լավա նկարագրված, և շատ խորիմաստ խորհուրդա։

      1. Վերադարձրիք մանկությունս մի պահ։Շնորհակալ եմ։

  12. Ես տպավորված եմ:Շատ խորիմաստ ու տարբերվող էր:

  13. Հետաքրքիր բովանդակություն պարունակող ստեղծագործություն, շնորհակալ եմ հեղինակին։

    1. Իսկապես ստիպեց ինձ մի պահ մտածել կյանքիս մասին , վերապրել այն և գտնել սխալները։ Շնորհակալություն։

  14. Շնորհակալ եմ քեզ հարգելի հեղինակ, ստիպեցին վերհիշել ամեն ինչ, ցանկանալ կրկին երեխա լինել։

  15. Կեցցե՛ս։ Դու ինձ հուզեցիր և հետ տարար դեպի մանկության անհոգություն ու խաղաղություն։

  16. Հիշեցի մանկությունս , մի պահ տխրեցի, մի պահ ուրախացա, շնորհակալ եմ։

  17. Շատ հուզիչ և տարբերվող աշխատանք է։ Հաղթանակ եմ մաղթում։

  18. Երանի՜ այս կախարդական տողերի նման մանկությունս վերադառնար։Հրաշալի է,չկրկնվող,բացառիկ։Սրտի խոսքեր՝որը բոլորիս գեթ մի պահ անցյալ է տանում,մանուկ դարձնում։

  19. Շատ յուրահատուկ էր։Շնորհակալություն հեղինակին նման գեղեցիկ ստեղծագործության համար։ Հաղթանակ եմ մաղթում։

    1. Նման շարադրություն կարծում եմ առաջին անգամ եմ կարդում։Հրաշալի մտքեր և շարադրանք։

  20. Կեցցես, գեղեցիկ շարադրության համար, արժանի ես հաղթանակի։

  21. Բոլորը կարդացի, բայց սա յուրահատուկ էր կարծես ոչ, թե շարադրություն լիներ այլ սրտից եկած խոսքեր:

  22. Իրոք գեղեցիկ շարադրանք էր և շատ հաճելի էր կարդալը։

  23. Միտք ,որ փոխեց աշխարհայացքս ։Ուշ չէ փոխվելու և այլևս սխալներ չգործելու համար ։

  24. Շատ հուզիչ և տպավորիչ էր ։Մաղթում եմ հաղթանակ։

    1. Տպավորիչ էր ։ Մանկության օրեր ,որ անցել գնացել են ,բայց մշտապես մեր կյանքի ուղեկիցը կլինեն ։

  25. Մասնակիցը ով իր գրածով մեզ հասցրեց իրական կյանքը առանց վարդագույն ակնոցների:

  26. Ընդամենը վեց բառ է, բայց արդեն ավարտուն ստեղծագործություն:Մեծն Հեմինգուեյը ձեռնոց է նետել մարդկությանը:Ուրախ եմ, որ հատկապես երիտասարդները համարձակվել են բարձրացնել այն և յուրովի մեկնաբանել ենթատեքստը:
    Լիովին համամիտ եմ, որ մանկական չկրած կոշիկները մաքրության, անմեղության, անմիջականության վկայությունն են, որոնք աստիճանաբար խունանում են կյանքում և մի օր էլ հայտնվում աղբամանում ճիշտ այնպես, ինչպես երկար ժամանակ կրած և արդեն հալումաշ եղած կոշիկները, որոնք այլևս ոչ ոքի հարկավոր չեն: Հենց գերխնդիրն էլ այն է, որ բազում մարտահրավերներ առաջադրած մեր օրերում կարողանանք պահպանել մեր իսկական դեմքը՝ վերուստ նախասահմանված ՄԱՐԴու համար, կատարենք մեզ վերապահված դերը և հավատարիմ մնանք այն արժեքներին, որոնք տիեզերական հավասարակշռության ու ներդաշնակության առանցքն են կազմում:
    Հաջողություն եմ մաղթում էսսեի հեղինակին, մանավանդ որ նա ձեռնոց է նետում շատերի համար ճակատագրական 13 թվին:

    1. Անչափ տպավորիչ աշխատանք ։ Հաճելի էր ընթերցելը ։

  27. Շատ հուզիչ և սրտաճմլիկ ստեղծագործություն է: Կարդացածներիցս ամենալավագունը:

  28. Բոլորը կարդացի բայց այս մեկը իրոք շատ հավանեցի: Վստահ եմ ոչ միայն ես:

  29. Հրաշալի է շարադրված,միայն թե հնարավոր լիներ գնել այդ անգին կոշիկները։

  30. Շատ հուզիչ և գեղեցիկ է գրված։ Մաղթում եմ հաղթանակ։

  31. Շատ հուզիչ և գեղեցիկ է գրված։ Մաղթում եմ հաղթանակ։

  32. Կյանքի հետաքրքիր և միաժամանակ ճիշտ նկարագրություն։

  33. Հրաշալի միտք,գեղեցիկ մատուցում։Արժանի ես հաղթանակի։Կեցցես։

    1. Տպավորություն էր, թե պետք է մանկան նման մնալ եւ այդպես էլ կա։Համաձայն եմ հեղինակի հետ։

  34. Շնորհակալություն հուզիչ շարադրության համար։

  35. Միաժամանակ և հուզիչ, և հետաքրքիր։ Շնորհակալ եմ հեղինակին։

  36. Մանկության հետ է կապվում ամենաքաղցր հիշողությունները,մանկության այդ ժամանակահատվածին ոչինչ չի փոխարինի,քանի որ այն ամենագեղեցիկ ու ամենաթանկ բանն է աշխարհում: հիանալի էր։ հաղթանակ եմ մաղթում։

  37. Այս տարիքում այսքան խորիմաստ մտքեր, կեցցես հարգելի հեղինակ։

  38. Ստեղծագործություն, որը ստիպում է մտածել, շնորհակալ եմ։

  39. Գեղեցիկ մտքեր, որոնք կարծես մարդու սրտից խոսեն։

  40. Շնորհակալություն հարգելի հեղինակ, շատ գեղեցիկ ես ներկայացրել ամեն ինչ։

  41. Հետաքրքիր և խորիմաստ մտքեր, հիշեցի մանկությունս, շնորհակալ եմ։

  42. Հրաշալի բառեր են,որոնք հիշեցնում են մանկության մասին և ստիպում են կարոտել այն:

  43. Շնորհակալություն կյանքի կարևոր խորհուրդներ տալու համար ։

  44. Գնահատելի աշխատանք։ Շնորհակալություն հեղինակին։

  45. Հաճելի էր ընթերցելը, քանի որ շատ բովանդակալից էր։

  46. Իսկապես արժանի ես հաղթանակի սիրելի հեղինակ։

  47. Տպավորություն էր ,թե մանկությունս աչքերիս առաջ հատեց ։ Հուզված եմ։

Leave a Reply to Արմեն Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *