Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած: Խնդրում եմ, հե´տ բերեք մանկությունս և գնե´ք այդ կոշիկները ինձ համար: Չէ՞ որ դրանք նոր են, չէ՞ որ մանկական են, ազնիվ, անմեղ, ինչպես նորածին երեխաները, որոնք այս անարդար կյանքի հետ ոչ մի պայմանագիր, ոչ մի պարտավորություն դեռ չունեն: Կոշիկները դեռ չեն կատարել իրենց առաջին քայլերը, ոտք չեն դրել անկայուն, խարխուլ հատակին և դեռ չեն սայթաքել: Չեն կեղտոտվել հատակին գոյացած այն փոշուց, որը ձևավորվել է մարդու կյանքի ընթացքում կատարած սխալների հետևանքով: Պահել են իրենց մաքրությունը, անկեղծությունը, պարզությունը, միամտությունը: Մարդիկ ինչքան մեծանում են, այնքան ակամա սկսում են շատ շփվել կյանքի բացասական կողմի հետ: Այն կարծես իր մոտ է կանչում մեզ, գերում հաճույքներով, զվարճանքներով, որոնք, սակայն, մի ակնթարթ են տևում, իսկ հետո մենք ստիպված ենք լինում քայլել առաջ՝ դեպի ապագա՝ արդեն իսկ կեղտոտված, անփայլ կոշիկներով, որոնք ակամա մեզ համար խոչընդոտ են դառնում դեպի դրականն ու լավը: Երեխաները պարզ են, անկեղծ, բարի, լցված չեն չարությամբ ուրիշների հանդեպ. նրանք կարծես հրեշտակներ լինեն այս անիրավ կյանքում: Հրեշտակներ, որոնք մի սխալի, մի թերացման դեպքում կարող են դառնալ մեզ նման հրեշներ: Ճիշտ է, արդեն ուշ է ինչ-որ խորհուրդներ տալու համար, քանզի անցել է մեր մանկությունը, քանզի մեր կոշիկները արդեն կեղտոտ են, բայց ուշ չէ ապագայում դրանց վրա նոր հետքեր, նոր փոշի չավելացնելու համար: Ամեն ինչ մեր ձեռքում է, ամեն ինչ որոշում ենք ինքներս: Ինքներս պիտի հասկանանք, թե ինչ է ուզում կյանքը մեզնից, թե ինչ ենք ուզում մենք կյանքից, և ինքներս պետք է ընտրենք այն ճանապարհը, որով ստիպված են լինելու քայլել մեր կոշիկները:
Հրաշալի է ։ Անչափ հուզված եմ։
Կարդալով մի պահ տեղափոխվեցի մանկություն։ Շատ հուզիչ էր և գեղեցիկ շարադրված։
Լավագույնն է։ Միաժամանակ և՛ հուզիչ է ,և՛ խորիմաստ ։
Մտքի թռիչքը իսկապես, որ լավն էր։
Չքնաղ մտքի թռիչք։ Ձեր ձեռագիրն ինքնատիպ ու յուրատեսակ է։ Շնորհակալ եմ նման տողերի համար։
Հետաքրքիր և յուրօրինակ ։ Մի պահ մանկություն տեղափոխվեցի ։
Իսկապես հուզվել եմ … Ուներ տարբերվող , հուզիչ և ուշագրավ բովանդակություն։
Մանկությունս մի պահ եկավ իմ առջև ։ Հետ բերեք մանկությունս ուզում եմ այն վերապրել նորից ։ Շնորհակալություն հեղինակին ինձ այս զգացմունքը պարգևելու համար։
Ինքնատիպ մտածելակերպ ,մտքեր։Հիասքանչ էր։
Լավագույն էսսեն , որը ես երբևէ կարդացել եմ ։
Հաղթանակ եմ մաղթում։ Իսկապես արժանի է հաղթանակի։ Նման բովանդակալից աշխատանք հաճախ չես տեսնի ։
Գեղեցիկ եւ իմաստալից խոսքեր։
Հրաշալի էր։Հաղթանակ եմ մաղթում։
Իսկապես հրաշալի խոսքեր էր։
Հրաշալի է։
Լավագույնը լավագույնների մեջ։
Ինչքան փիլիսոփայական է և խորը:
Կարդալով մի պահ տեղափոխվեցի մանկություն։ Շատ հուզիչ էր և գեղեցիկ շարադրված։
Շատ փիլիսոփայական է և ազդեցիկ:
Ուժեղ եք մտածել։
Հոյակապ տողեր։
Հրաշալի և խորիմաստ խոսքեր:
Շատ խորիմաստ և ուսուցողական էր։
Հաճելի էր ընթերցելը։
Շատ լավն էր։
Իսկապես շատ լավն էր։ Միմիայն հաղթանակ ։
Գեղեցիկ և իմաստալից բովանդակություն ունի գրվածը: Մենք ցանկանում ենք շուտ մեծանալ չգիտակցելով , որ մանկությունը ամենախաղաղ, մաքուր ու հեքիաթային աշխարհ է, որտեղ վերադառնալ չենք կարող:
Շատ հետաքրքիր բովանդակություն ուներ, շնորհակալ եմ հեղինակին։
Ուղղակի հիացած եմ ու հուզված,հրաշալի էր։
Մանկություն։ Անհոգ, ազատ ու երջանիկ ։ Իսկապես որ լավագույն հատվածը մեր կյանքի ։ Համաձայն եմ գրվածի հետ ։
Հիանալի ստեղծագործություն, հաճելի էր կարդալ։
Հրաշալի խոսքեր ։
Լավագույնն էր, հաղթանակի արժանի։
Հաղթանակ եմ մաղթում այս մասնակցին։
Հրաշալի խոսքեր ։ Ընթերցելով հիշեցի մանկությունս և իսկապես ցանկացա հետ բերել այն և սկսել կյանքս նորից ։
Կարդալով մի պահ տեղափոխվեցի մանկություն։Հուզից էր և գեղեցիկ շարադրված։
Այս ստեղծագործությունը հուզեց ինձ։
Տպավորիչ էր և շատ հուզիչ։
Շատ լավն էր:
Իմաստալից խոսքեր։
Շատ ճիշտ և խորիմաստ խորհուրդ ։
Շատ հրաշալի մտքեր էին, շնորհակալություն։
Հաղթանակ եմ մաղթում։
Շատ լավա նկարագրված, և շատ խորիմաստ խորհուրդա։
Շատ շատ լավն էր։
Իմաստալից խոսքեր։
Իսկապես շատ պատկերավոր էր։
Վերադարձրիք մանկությունս մի պահ։Շնորհակալ եմ։
Ես տպավորված եմ:Շատ խորիմաստ ու տարբերվող էր:
Հետաքրքիր բովանդակություն պարունակող ստեղծագործություն, շնորհակալ եմ հեղինակին։
Շատ գեղեցիկ է շարադրված ։
Իսկապես ստիպեց ինձ մի պահ մտածել կյանքիս մասին , վերապրել այն և գտնել սխալները։ Շնորհակալություն։
Շնորհակալ եմ քեզ հարգելի հեղինակ, ստիպեցին վերհիշել ամեն ինչ, ցանկանալ կրկին երեխա լինել։
Իսկապես հրաշալի էր։
Կեցցե՛ս։ Դու ինձ հուզեցիր և հետ տարար դեպի մանկության անհոգություն ու խաղաղություն։
Հիշեցի մանկությունս , մի պահ տխրեցի, մի պահ ուրախացա, շնորհակալ եմ։
Շատ լավներ։
Ստեղծագործություն իրոք որ տպավորիչ էր
Կարոտեցի իմ խաղաղ ու անհոգ մանկությունս:
Շատ հուզիչ և տարբերվող աշխատանք է։ Հաղթանակ եմ մաղթում։
Երանի՜ այս կախարդական տողերի նման մանկությունս վերադառնար։Հրաշալի է,չկրկնվող,բացառիկ։Սրտի խոսքեր՝որը բոլորիս գեթ մի պահ անցյալ է տանում,մանուկ դարձնում։
Շատ հավանեցի։Շատ լավն էր։
Շատ յուրահատուկ էր։Շնորհակալություն հեղինակին նման գեղեցիկ ստեղծագործության համար։ Հաղթանակ եմ մաղթում։
Իսկապես հրաշալի խոսքեր էր։
Նման շարադրություն կարծում եմ առաջին անգամ եմ կարդում։Հրաշալի մտքեր և շարադրանք։
Իմաստալից խոսքեր:
Կեցցես, գեղեցիկ շարադրության համար, արժանի ես հաղթանակի։
Շատ լավն էր։
Բոլորը կարդացի, բայց սա յուրահատուկ էր կարծես ոչ, թե շարադրություն լիներ այլ սրտից եկած խոսքեր:
Իրոք գեղեցիկ շարադրանք էր և շատ հաճելի էր կարդալը։
Միտք ,որ փոխեց աշխարհայացքս ։Ուշ չէ փոխվելու և այլևս սխալներ չգործելու համար ։
Շատ գեղեցիկ շարադրված խոսքեր:
Հիանալի ստեղծագործություն, հաճելի էր կարդալ։
Շատ հուզիչ և տպավորիչ էր ։Մաղթում եմ հաղթանակ։
Շատ լավ և բովանդակալից ստեղծագործություն է։
Տպավորիչ էր ։ Մանկության օրեր ,որ անցել գնացել են ,բայց մշտապես մեր կյանքի ուղեկիցը կլինեն ։
Լավագույններ ամբողջի միջից։
Մասնակիցը ով իր գրածով մեզ հասցրեց իրական կյանքը առանց վարդագույն ակնոցների:
Ընդամենը վեց բառ է, բայց արդեն ավարտուն ստեղծագործություն:Մեծն Հեմինգուեյը ձեռնոց է նետել մարդկությանը:Ուրախ եմ, որ հատկապես երիտասարդները համարձակվել են բարձրացնել այն և յուրովի մեկնաբանել ենթատեքստը:
Լիովին համամիտ եմ, որ մանկական չկրած կոշիկները մաքրության, անմեղության, անմիջականության վկայությունն են, որոնք աստիճանաբար խունանում են կյանքում և մի օր էլ հայտնվում աղբամանում ճիշտ այնպես, ինչպես երկար ժամանակ կրած և արդեն հալումաշ եղած կոշիկները, որոնք այլևս ոչ ոքի հարկավոր չեն: Հենց գերխնդիրն էլ այն է, որ բազում մարտահրավերներ առաջադրած մեր օրերում կարողանանք պահպանել մեր իսկական դեմքը՝ վերուստ նախասահմանված ՄԱՐԴու համար, կատարենք մեզ վերապահված դերը և հավատարիմ մնանք այն արժեքներին, որոնք տիեզերական հավասարակշռության ու ներդաշնակության առանցքն են կազմում:
Հաջողություն եմ մաղթում էսսեի հեղինակին, մանավանդ որ նա ձեռնոց է նետում շատերի համար ճակատագրական 13 թվին:
Իսկապես հոյակապ տողեր էին։
Անչափ տպավորիչ աշխատանք ։ Հաճելի էր ընթերցելը ։
Շատ հուզիչ և սրտաճմլիկ ստեղծագործություն է: Կարդացածներիցս ամենալավագունը:
Բոլորը կարդացի բայց այս մեկը իրոք շատ հավանեցի: Վստահ եմ ոչ միայն ես:
Հրաշալի է շարադրված,միայն թե հնարավոր լիներ գնել այդ անգին կոշիկները։
Շատ հուզիչ և գեղեցիկ է գրված։ Մաղթում եմ հաղթանակ։
Շատ հուզիչ և գեղեցիկ է գրված։ Մաղթում եմ հաղթանակ։
Հազվադեպ ստեղծագործություն ,որ ինձ հուզեց ։
Կյանքի հետաքրքիր և միաժամանակ ճիշտ նկարագրություն։
Հրաշալի միտք,գեղեցիկ մատուցում։Արժանի ես հաղթանակի։Կեցցես։
Հիասքանչ խոսքեր ։ Շնորհակալություն։
Շատ հուզիչ էր:
Մանկությունս կարծես ետ եկավ։
Տպավորություն էր, թե պետք է մանկան նման մնալ եւ այդպես էլ կա։Համաձայն եմ հեղինակի հետ։
Շնորհակալություն հուզիչ շարադրության համար։
Շարադրությունը իսկապես շատ լավն էր։
Ապրես, շատ լավն էր։
Ստեղծագործություն, որ իսկապես հուզեց ինձ։
Բրավո։Հուզված եմ։
Հոյակապ տողեր։
Ինչ գեղեցիկ խոսքեր ՜։
Շատ շատ լավն էր։
Իսկապես արժանի է հաղթանակի։
Հաղթանակ։ Անպայման հաղթանակ։
Միաժամանակ և հուզիչ, և հետաքրքիր։ Շնորհակալ եմ հեղինակին։
Կյանքը նկարագրող հիանալի մտքեր։
Կարդալով տեղափոխվեցի մանկությունս։
Շատ եմ հավանել։
Շատ հուզիչ էր:
Շատ հուզիչ և հետաքրքրաշարժ էր։
Մանկության հետ է կապվում ամենաքաղցր հիշողությունները,մանկության այդ ժամանակահատվածին ոչինչ չի փոխարինի,քանի որ այն ամենագեղեցիկ ու ամենաթանկ բանն է աշխարհում: հիանալի էր։ հաղթանակ եմ մաղթում։
Գեղեցիկ շարադրանք էր։
Շատ լավն էր հաղթանակ եմ մաղթում։
Հրաշալի է։
Շատ հետաքրքիր էր:Շնորհակալություն հեղինակին:
Անչափ հուզիչ և խորիմաստ : Մաղթում ենք հաջողություն հեղինակին :
Հիանալի էր , միանշանակ արժանի է հաղթանակի :
Հիանալի էր։ Միտքը յուրօրինակ էր։
Դուրս եկավ շատ: Հիանալի միտք:
Պարզապես հիացած եմ։
Կեցցես: Արտակարգ է:
Լավագույնը:
Հրաշալի է
Հիասքանչ մտքեր, շնորհակալություն հեղինակին։
Այս տարիքում այսքան խորիմաստ մտքեր, կեցցես հարգելի հեղինակ։
Բրավո, մտածելու տեղիք տվեց։
Ստեղծագործություն, որը ստիպում է մտածել, շնորհակալ եմ։
Ապրես, շատ լավն էր։
Գեղեցիկ էր շարադրված, հաղթանակ եմ մաղթում։
Շատ լավն էր։
Նմանատիպ մտքերը ուղղակի ապշեցնում են։
Հիանալի, շնորհակալություն հեղինակին։
Հուզիչ էր, Ապրես։
Գեղեցիկ մտքեր, որոնք կարծես մարդու սրտից խոսեն։
Շնորհակալություն հարգելի հեղինակ, շատ գեղեցիկ ես ներկայացրել ամեն ինչ։
Շատ տպավորիչ էր։
Շատ հետաքրքիր էր բայց։
😍😍😍
Հետաքրքիր և խորիմաստ մտքեր, հիշեցի մանկությունս, շնորհակալ եմ։
Հրաշալի բառեր են,որոնք հիշեցնում են մանկության մասին և ստիպում են կարոտել այն:
Գերազանց է։ Շարունակի՛ր։
Շնորհակալություն կյանքի կարևոր խորհուրդներ տալու համար ։
Գնահատելի աշխատանք։ Շնորհակալություն հեղինակին։
Հուզիչ աշխատանք ։ Տպավորված եմ։
Ցանկանում եմ հաղթանակ։
Հաճելի էր ընթերցելը, քանի որ շատ բովանդակալից էր։
Հիանալկ էր։Խոսքեր չունեմ ասելու։
Տպավորիչ բովանդակություն։
Նմանը չունեցող շարադրություն։
Տպավորիչ էր ։
Իսկապես արժանի ես հաղթանակի սիրելի հեղինակ։
Տպավորություն էր ,թե մանկությունս աչքերիս առաջ հատեց ։ Հուզված եմ։