Մասնակից 17

Ես ու ընկերուհիներս քայլում էինք փողոցով, շրջում այգիներով, ու հանկարծ լսվեց ծերունու դողացող ձայնը.

  -Վաճառվում են կոշիկներ`երբևէ չկրած:

Այդ ձայնը, մեզնից անկախ, տարավ մեզ իր մոտ. ինչպես ծերունու ձայնն էր դողացող ու անվստահ,  այդպիսին էլ հենց նա էր: Հյուծված, տխուր, թախծոտ աչքերով  կանգնած էր մի քանի զույգ մանկական կոշիկների կողքին՝ կոշիկներից մեկը ամուր ձեռքում պահած: Չնայած վաճառում էր, բայց այնքան ամուր էր պահել ձեռքում, կարծես երբեք բաց չէր թողնի,  բաց թողնելու դեպքում էլ իր սրտի մի կտոր կվաճառեր, ու կտանեին իրենից կյանքում ունեցած ամենաթանկ բանը: Մենք այնքան էինք տպավորվել ծերունու կերպարով, որ  չկարողացանք զսպել մեր հետաքրքրությունը. հարցրինք, թե այդ ինչ կոշիկներ են: Մեր հարցը էլ ավելի թախիծ իջեցրեց ծերունու տանջված դեմքին, նա խոր հոգոց հանեց, նայեց մեզ, ժպտաց դառը ժպիտով ու պատասխանեց.

  -Ա՜խ, որքան եմ երազել այս կոշիկները չվաճառելու մասին, տարիներ շարունակ պահել եմ տանս ամենաապահով անկյունում, որ միշտ նոր ու գեղեցիկ մնան, որ երբ ծնվի մեր փոքրիկ խրճիթին լույս ու ուրախություն տվողը, մեզ երջանկացնողը, հագցնեմ փոքրիկ տոտիկներին ու սովորեցնեմ քայլել, քայլել հստակ ու հպարտ, քայլել այնքան հստակ, որ ոչ մի դժվարություն ծնկի չբերի բալիս: Ա՜խ, եթե իմանայիք` որքան անքուն գիշերներ եմ աղոթել, որ այս կոշիկները առանց տիրոջ չմնան, որ լսվի մանկան ճիչը մեր առանց այդ էլ տխուր տնակից:

Ծերունին հուզել էր բոլորիս, բայց մեզնից շատ հուզվել էր հենց ինքը. արցունքները հոսում էին աչքերից. ինչքան դառնություն ու  ցավ կար նրա սրտում՝ մենք զգում էինք: Մի քանի րոպե լուռ էինք  և՛ մենք, և՛ նա, հետո լռությունը խախտեց մի փոքրիկ երեխա, որ ոտաբոբիկ մոտեցավ մեզ ու խնդրեց մի քանի մետաղադրամ, որ հաց գներ, քաղցած չմնար: Ծերունին առանց մի վայրկյան տատանվելու վերցրեց ամենագեղեցիկ, գունավոր կոշիկը ու հագցրեց փոքրիկի սառած ոտքերին: Փոքրիկի ուրախությանը չափ չկար. աչքերը փայլում էին վառ աստղերի նման: Նա գրկեց ծերունուն ամուր-ամուր ու շնորհակալություն հայտնեց: Անցան օրեր, ամիսներ. ծերունու ձայնը էլ չէր կանչում մեզ, բայց մի օր կրկին զբոսնում էինք ու տեսանք ծերուկին՝ ամուր բռնած այն փոքրիկի ձեռքը, ում նվիրեց իր երազանքների բալի կոշիկը: Ծերունին փոխվել էր. ավելի ուրախ էր ու երջանիկ, նույնն էլ՝ փոքրիկը: Մենք մոտեցանք մեր բարի ընկերներին: Ամեն ինչ պարզ էր արդեն. ծերուկը բոլոր կոշիկները նվիրել էր փոքրիկին, իսկ փոքրիկն էլ լցրել էլ ծերուկի սիրտը անափ ուրախությամբ. նրանց խրճիթը լուսավորել էր հենց այդ  ՀՐԱՇԱՄԱՆՈւԿԸ…

112 thoughts on “Մասնակից 17”

  1. Հուզվեցի շատ,արտահայտված էին խորը,իմաստալից մտքեր…

    1. Թող բոլորիս տանից մանկան ճիչը լսվի,լավն էր շատ,բռավո~

  2. Շատ հավանեցի, շատ գեղեցիկ ու ուսուցողական շարադրություն էր❤👏🏻

  3. Շատ լավն էր❤ բովանդակալից ու հուզիչ…Խոսքերն ավելորդ են😍😍😍

  4. Շատ հուզիչ և զգացմունքային էր: Թող, որ բոլորի տանը հնչի մանկան ճիչ և ոչ մի չկրած կոշիկ չմնա աշխարհում:
    Շնորհակալություն հեղինակին:

  5. Հավանեցի շատ,հարուստ բառապաշար ու գեղեցիկ մտքեր կան

  6. Հետաքրքիր պատմություն է։ Սկիզբը տխուր, բայց լավ է, որ ուրախ է ավարտվում։

  7. Անչափ հուզիչ պատմություն է ։ Թող բոլորի
    երազանքները այսպիսի ավարտ ունենան։ Շատ շնորհակալ եմ։😘🥰😍😘😍

  8. Բավական բովանդակալից, խորիմաստ, խրատող և հուզիչ պատմություն: Կտրուկ շարադրանքն իրական եղելության բուրմունք ուներ:

  9. Հրաշալի պատմություն,ապշած եմ մարմինս փշաքաղվեց։Կեցցես

  10. Կարդալ առանց հուզվելու անկարող ես: Պատմությունն ստիպում է դառնալ չափից դուրս ապրումակցումով մարդ: Ինչ լավ կլիներ, եթե բոլորս էլ կարողանաինք դառնալ բարի և օգնել այդ անգին երևույթի 《ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ》ասվածի շռայլողն: Ակամայից հիշեցի 《Գտնված երազ մուլտֆիլմն》պարզապես այստեղ պապիկն դարձավ այդ հերոսն … Շնորհակալություն մասնակցին ճիշտ ընտրության համար: Այսօր ունենք ամեն ինչ, բայց իրական երջանկությունն չեմ տեսնում ոչ մեկի հայացքում … Եկեք թույլ տանք, որ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ սկսվի մեզանից և սիրենք միմյանց … ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤

  11. Es shat tpavorvac em ev hiacac em vor ayspi xelaci apaga mayrikner unenq👏👏👏👏👏❤❤

  12. Ինչ սենտիմենտալ էր մտքերը արտահայտված։ Շատ տպավորիչ էր ու հետաքրքիր։

  13. Մի փոքրիկ ակընթարթ որը սիրտդ լցրեց բարությամբ, և տարավ մանկություն ուր բոլորը պարզ ու ազնիվեին, աննկարագրելի գեղեցիկ պատմվածքեր ։

  14. Սոն ջաՆ ինչպես միշտ յուրահատուկ և արտակարգ շարադրություն ես գրել։

  15. ՄԱՐԴ տեսակի ոչնչացման դեմ պայքարում է միայն բարությունը:

  16. Ընտիր էր, խաղուց սենց հավեսով չէի կարդացել։ 🌱💚

  17. Հեղինակ ջան,քո մտքերը դիպել են սրտիս ամենանուրբ լարերին,ապրես դու

  18. Հետաքրքիր էր,կարևորը մարդ տեսակի ճիշտ ընկալումն է հեղինակի կողմից:

  19. Երանի բոլորս էլ լսենք քաղցր ճիչը,հիանանք մեր բալիկներով ու հպարտանանք հաջողություններով:

  20. Ոսկե երիտասարդություն ունենք,հպարտ ենք ձեզնով,այսպես շարունակեք…

  21. Թախծոտ ու տխուր պապիկ,ում ուրախացրեց փոքրիկը:Բոլորիս էլ ջերմացնում ու ուրախացնում են անմեղ մանուկները:

  22. Երջանկություն է մանկան առաջին քայլերը տեսնելը,ու ինչպես հեղինակն է ասում հպարտ քայլել սովորեցնելը:

  23. Խոսքեր չկան,մեկ անգամ կարդալուց հետո ցանկություն է առաջանում նորից կարդալու

  24. Այս շարադրությունը շատ հավանեցի կարևորը ուսուցանող էլ էր

  25. Իմ խելացի աղջիկ շարադրված է կիրթ և բովանդակալից ։Ապրես շարադրի ու միշտ շեշտը դիր բարության վրա😘։

  26. Տարբերվող թեմա է ընտրված,օգտագործված են գեղեցիկ համեմատություններ,գրավոր խոսքը ճիշտ է կառուցված,ունի սկիզբ կումինացիա և ավարտ,հուսով եմ`սա սկիզբն է մյուս պամածքների համար,ապրես Սոնա

  27. Տարբերվող թեմա է ընտրված,օգտագործված են գեղեցիկ համեմատություններ,գրավոր խոսքը ճիշտ է կառուցված,ունի սկիզբ կուլմինացիա և ավարտ,հուսով եմ`սա սկիզբն է մյուս պամածքների համար,ապրես Սոնա

  28. Հիասքանչ մտքի շարադրանք շատ-շատ տպավորիչ էր։Ուղղակի անհնար է կարդալ, առանց հուզվելու։ Խոսկեր չեմ գտնում, այս հիասքանք շարադրանքի համար կեցես Սոնա ջան։

  29. Հիասքանչ մտքի շարադրանք շատ տպավորիչ էր։Ուղղակի կարդալ առանց հուզվելու անհնար է։Խոսկեր չեմ գտնում այս հիանալի ու յուրահատուկ շարադրանքի համար կեցես շատ Սոնա ջան։

Leave a Reply to Սաշ Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *