Բոլորն այնքան ուրախ էին. սպասում էին փոքրիկի գալստին: Սպասում
էին, որ իրենց ընտանիքը մի փոքրիկ անձ ևս համալրեր: Ոչ ոք չէր պատկերացնում, որ մի
օրում կարող է ամեն ինչ փոխվել: Կյանքը բազմաթիվ օրերի մի շղթա է, որտեղ ամեն օրն ունի իր նշանակությունը, որտեղ ամեն օրը կարող է
փոխել մի ամբողջ ճակատագիր: Հենց այդպես էլ եղավ, այդ օրը փոխվեց ամեն ինչ: Բոլոր սպասումներն
ընդհատակ անցան: Ամեն ինչ կանխորոշեց այդ ավտովթարը: Բարեբախտաբար, գոնե մայրը փրկվեց,
իսկ դեռ չծնված փոքրիկը այդպես էլ չճաշակեց կյանքի համը: Ինչքա՜ն ուրախությամբ էին
պատրաստվում փոքրիկի գալուստին: Արդեն փոքրիկն ուներ իր սենյակը, իր իրերը, որոնք երկար
ժամանակ մնում էին իրենց տեղում: Ոչ ոք իրավունք չուներ դրանք տեղաշարժելու: Անցան
տարիներ: Երիտասարդ զույգը փորձում էր մոռանալ կատարվածը և կյանքի կոչվել: Բայց հիշողությունների
հորձանուտը և կորստի վախը բավական երկար ժամանակ շարունակում էին ուղեկից լինել նրանց:
Որոշեցին վաճառել այն իրը, որը առաջինն էին գնել իրենց փոքրիկի համար, այն իրը, որը
հիշողությունների մի ամբողջ աշխարհ ուներ իր մեջ: Վաճառվում են մանկական կոշիկներ՝
երբևէ չկրած: Ի վերջո հետ կանգնեցին իրենց որոշումից և պահեցին իրերը ու սենյակը: Չէ՞
որ իրերից ազատվելով՝ չես ջնջի անցյալը, չես մոռանա կատարվածը: Անցյալն անվերադարձ
է, իսկ ապագան դեռ գալու է:
Կյանքի նպատակը պետք է լինի երջանկությունը,
այլապես կրակը չի վառվի բավականաչափ պայծառ, շարժող ուժը չի լինի բավականաչափ հզոր,
և հաջողությունը չի լինի լրիվ: Իհարկե, ոչինչ չի մոռացվում, բայց զույգի կյանքում արդեն
լուսավոր շատ կետեր կային: Իրենց փոքրիկ տղան արդեն առաջին քայլերն էր անում:
Հրաշք էր,շատ հավանեցի,հիանալի մտքեր են
Տպավորիչ էր, շատ հուզիչ և էմոցիոնալ👏👏👏 Շատ հավանեցի 😊
Հիանալի աշատանք
Ես ուղղակի ապշած եմ
Վաախ իրոք ճիշտ էր Ասված
Ավելի ճիշտ և խորաթափանց թերևս հնարավոր չէր…
《Կյանքի նպատակը պետք է լինի երջանկւթյունը…》։ Գերազանց է ասված…
և հիացմունք
և քնքշություն
և տրտմություն
Հրաշալի էր….շատ տպավորիչ
Շատ հուզիչ և խորիմաստ էր😭❤️
Շատ տպավորիչ պատմություն էր:
Շատ հուզիչ էր, և շատ գեղեցիկ մտքեր կաին արտահայտված։ Շատ հավանեցի։
Կարճ բայց հուզող …
Ուղղակի խոսքերն ավելորդ են: Շատ տպավորիչ էր:
Ավարտը շատ լավն էր: Արժանի աշխատանք:
Շատ հուզիչ ու տպավորիչ էր, ապրե՛ս
Հեղինակը իսկապես պատկերավոր է ներկայացրել
Տպավորիչ էր անչափ, էմոցիոնալ և շատ հուզիչ))) շատ լավն էր, հավանեցի շատ
Հիասքանչ էր: Շատ լավ աշխատանք էր:
Շատ տպավորիչ և խորիմաստ պատմություն էր…
Շատ տպավորիչ և խորիմաստ պատմություն էր…
Շատ խորիմաստ և տպավորիչ պատմություն էր…
Մարդու հոգեբանության մեջ մտնող է,ինչպես նաև բավականին խորը հետք թողեց զգացմունքային դաշտիս վրա…շնորհակալ եմ և տպավորված
Խելացի է ասված❤❤❤
Բավականին իրատեսորեն էր ամեն ինչ աստված,և այո հենց մեկ օրը կարող է ամեն ինչ փոխել թե՛ դեպի լավը և թե՛ դեպի վատը,կամ էլ իր հետ բերել և լավը և վատը:
Շատ գեղեցիկ էր, խորիմաստ և հուզիչ:
Խելացի մտքեր❤❤
Խորը պատմություն😑❤
Fgfg
Շատ հուզիչ էր և գեղեցիկ գրված
Հասուն գործ է…Շատ հուզեց
Հուզիչ էր և խորիմաստ
Խոսքերն ավելորդ են:
Բռավո
Արժանի գործ է: Հիանալի մտքեր:
Միտքդ սավառնում է հարգելի 18-երորդ համարի մասնակից
Շքեղ ստեղծագործական շնորհք: 👏👏
Վստահ կարող եմ ասել,որ գրողը նուրբ փխրուն ու բարի մի աղջնակ է…շնորհակալություն անչափ գեղեցիկ է
Ապրես շատ: Լավ էր գրված: