Մասնակից 5

Արևոտ մի օր… խանութի ապակիների առջև վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած: Այդ նույն արևի ջերմացնող շողերի ներքո մի օր մի կին փոքրիկ տղայի հետ քայլում էր քաղաքի նեղ ու անորոշ փողոցներով: Ընդամենը ժամեր առաջ նա անցնում էր նույն ճանապարհով՝ աղերսելով իրենից գնել իր ամուսնուց մնացած վերջին հուշը՝ ոչ մեծ արժողությամբ մի ժամացույց, որն իրենց սիրո խորհրդանիշն էր՝ իր սրտի մի մասնիկը: Եվ այժմ ստացած չնչին գումարով նա որդու համար կոշիկ էր փնտրում: Վերջապես հայտնվում է մի բարեսիրտ մարդ, որ օգնում է նրանց: Բայց այդ կոշիկները չէին, որ պետք է երջանկացնեին փոքրիկ տղային: Ի տարբերություն հասակակիցների՝ նա ամենևին էլ չուրախացավ՝ նոր իր ձեռք բերելու համար: Նրան հարկավոր էին լոկ իր ծնողների ներկայությունն ու առողջությունը, ժպիտը՝ արցունքների փոխարեն:

Օրեր անցան… մայրը տենդի մեջ էր՝ գամված անկողնում: Եվ ի՞նչը կարող էր առավել կարևոր ու թանկ լինել տղայի համար, եթե ոչ մոր կյանքը: Նա մի քանի օր շարունակ, կանգնած խանութի ապակիների առջև, փորձում էր վաճառել կոշիկները, այնքան ցավ, այնքան արցունք իր մեջ կլանած կոշիկները, որ չհասցրեց երբևէ կրել: Նա ջանում էր, խնդրում անցորդներին՝ չիմանալով, որ, ավա՜ղ, արդեն ուշ էր… Արևոտ, բայց մռայլ մի օր էր…

178 thoughts on “Մասնակից 5”

  1. Մարմնովս սարսուռ անցավ, տպավորված եմ և հուզված։

    1. Հրաշալի է, որ այս սերնդում այսպիսի գաղափարի հեղինակներ կան։ Շլացուցիչ էր։

    2. Համաձայն եմ բոլորի հետ:Իսկապես տպավորիչ շարադրություն է:

  2. Շատ գեղեցիկ և հուզիչ պատմվածք է, անհնար է վերջում չհուզվել։

    1. Հիանալի և տարբերվող մտահաղացում էր, գեղեցիկ էր ամեն ինչ։

  3. Շատ հետաքրքիր էր և բովանդակալից։ Ամենից շատ այս շարադրությունը հավանեցի։

  4. Պատմվածքը հուզական էր և արտահայտիչ։ Տարբերվող էր։

    1. Ինչքան գեղեցիկ էր նկարագրված… հաճելի էր շատ։

  5. Այսքան զգացմունքային և ստեղծարար պատմություն դեռևս չէի կարդացել:

  6. Պատմվածքը տպավորիչ էր և պատկերավոր, փշաքաղված եմ:

    1. Կրկին սխալներ , որոնք կործանում են կյանքեր ։Երանի թե այդ կոշիկները գտնեին իրենց տիրոջը։
      Հետաքրքիր բովանդակություն և տարբերվող մատուցում։

  7. Շատ գեղեցիկ բովանդակություն պարունակող ստեղծագործություն, ինձ ստիպեց փշաքաղվել և մտածել այդ տղայի մասին, շնորհակալ եմ։

    1. Իմ կարծիքով հեղինակը շատ զգացմունքային մարդ է, և ինքը նույնպես հուզվել է գրելիս։

      1. Երբ էմոցիաներն ավելի շատ են, քան բառերս… լավն էր։

  8. Անբացատրլի զգացողություն: Մի պատմություն, որն այժմ շատ արդիական է, և կարող ես տեսնել ամեն քայլափոխի: Խոսքերն ավելորդ են:

  9. Այս փոքր, բայց շատ խոր բովանդակությամբ պատմվածքն ինձ ստիպեց հուզվել (հազվադեպ եմ հուզվում)։ Շատ տպավորիչ էր։

  10. Ի՜նչ հետաքրքիր էր, տեսնես ով է այս պատմվածքի հեղինակը…

  11. Շատ ուրախ եմ, որ այսպիսի շնորհալի սերունդ ունենք։

  12. Ուղղակի հիանալի է, հրաշալի, թող շատ լինի բարությունը մեր կյանքում!!!

  13. Այս պատմվածքը այնքան խոր բովանդակություն է արտահայտում։ Ինձ հուզեց։

  14. Ուղղակի հիանալի է, հրաշալի, թող շատ լինի բարությունը մեր կյանքում!!!

  15. Շնորհակալություն Ձեր անձնուրաց աշխատանքի համար:

  16. Խոսքերն ուղղակի չեն հերիքում, զգացմունքներն են հորդում ու չես կարողանում արտահայտվել:

  17. Հետաքրքիրն ու գեղեցիկը՝ ամփոփված պատմության մեջ:

  18. Ընթերցողին անմիջապես հաճելի թախծով է պատում, հիանալի էր։

  19. Ինձ ստիպում է անդադար մտածել, շնորհակալ եմ գեղեցիկ խոհեր պարգևելու համար։

  20. Շատ, աննկարագրելի հուզիչ, ճիշտ նախաձեռնություն է։ Կեցցեք

  21. Այս փոքրիկ պատմվածքը ստիպում է մի պահ կտրվել կյանքից։ Ամենատպավորիչն էր։

  22. Հուզմունքից ստիպված էի ևս մեկ անգամ ընթերցել, հիացած եմ։

  23. Պատմվածք, որ ստիպում է թաթախվել մտորումների մեջ, շնորհակալ եմ։

  24. Անբացատրելի ապրումներ առաջացան։ Տպավորված եմ։

  25. Նման մտքի տեր մարդը մեծ ապագա ունի։ Շնորհակալ եմ հուզիչ պատմվածքի համար։

  26. Այնքան տպավորիչ էր, դժվարանում եմ արտահայտվել։

  27. Հպարտ ենք մեր ազգով ու սերնդով։ Շնորհակալ եմ այսպիսի հուզմունք պարգևելու համար։

  28. Իրականում հիացած եմ մտքի այսպիսի ազատ թռիչքով։ Գեղեցիկ էր շատ։

  29. Կարծես աշխարհից կտրվեցի։ Շնորհակալ եմ գեղեցիկ գործի համար։

  30. ԵՒ՛ հուզված եմ, և՛ երջանիկ, որ այսպիսի սերունդ ունենք։

  31. Այնքան նուրբ էին անցումները, որ միանգամից գրավվեցի։

  32. Ինչքան տաղանդավոր մարդիկ կան … շնորհակալ եմ։

  33. Բովանդակային առումով շատ գեղեցիկ և իմաստալից է։

  34. Որքան բովանդակալից է ամեն մի նախադասությունը։

  35. Շնորհակալ եմ շատ։ ԵՒս մեկ անգամ սիրեցի այս կյանքը։

  36. Այսպիսի համահունչ պատմվածք դեռ չէի կարդացել։

  37. Սիրելի՛ հեղինակ, կրկին ու կրկին ուզում եմ ընթերցել։

  38. Չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել։ Հուզիչ էր։

  39. Երբ էմոցիաներն ավելին են ասում, քան լոկ բառերը։ Շնորհակալություն։

  40. Ես չունեմ բավարար բառապաշար զգացածս արտահայտելու համար։

  41. Շատ գեղեցիկ մրցույթ է։ Հիանալի են բոլոր աշխատանքները, բայց սա յուրահատուկ էր։

  42. Այնքա՜ն թախիծ, բայց հաճույք փոխանցվեց… շնորհակալ եմ։

  43. Դուք չգիտեք՝ ինչ եք անում ընթերցողի հետ։ Շատ լավն է։

  44. Անվերջ կարելի է խոսել այն մասին, թե ինչ ապրումներ առաջացրեց։ Բրավո։

  45. Անմոռանալի գործ է։ Կարդալուս պահից սկսած այս պատմությունն է իմ մտքերում։ Շատ լավ է նկարագրված և տպավորում է ընթերցողին։

Leave a Reply to Գագիկ Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *