Մեր շնորհալիները. Աստղիկ Նիկողոսյան

Ողջույն, ես Աստղիկն եմ, մի խենթ աղջիկ, որ մի օր այնքա~ն հոգնեց մտքերի հետ կռիվ տալուց, որ որոշեց նրանց հետ պայքարելու այլ մեթոդ փնտրել: Ու գտավ: Նրանց թղթին հանձնելով` պայքարի համար այլ հավասար պայմաններ ստեղծեց ու էլի ոչ ոքի խաղաց: Դե  իսկ ի՞նչ խաղ`  առանց կողմերի անունների. մի կողմում ես էի` Աստղիկը, մյուսում` բառախաղի արդյունքում առաջացած Նիկասը: Բայց անկախ ամեն ինչից, արդյունքը միշտ ոչ ոքի էր.  ինքդ քեզ հաղթել կամ պարտվել չես կարող, չէ՞:  Իսկ հիմա սիրով Ձեզ եմ ներկայացնում այդ պայքարի արդյունքում ծնված մի քանի ստեղծագործություններ:

Դու՝աշխարհիս բարեհոգի ու խղճով մարդ,

Բարությունդ իզուր էր տես, հանդիսատես տեղում չկա,

Շարժումներդ  շա՜տ են խոսուն, լեզուդ վկա,

Բեմը զուր է բախտին  թողել քեզ պես տաղանդ:

Դու, որ կյանքդ տվիր փողին, սերդ՝գահին ու պաշտոնին,

Ժամավաճառ դարձար գործում, սնահավատ շահի հարցում:

Ընկեր դարձար լոկ սեղանի,  բարեկամը ` լի գրպանի:

Գեթ մեկ վայրկյան դուրս եկ դերից, մի տես քե՞զ են ծափահարում:

Թևաթափ եղավ թռչող թռչունը, շատ կոշիկ մաշեց քայլող վայրենին,

Հարկ եղած դեպքում գետինն էլ մաշեց այդ մարդ սողունը, 

Կոշիկն ու թևերը թողած շահերին:

                                                         ***

Քաղաքի լույսերը մարել են արդեն: Զրույցները կիսատեն, աղմուկները` խլացնող, փողոցը` կարոտած  մի քիչ: Սպասումես: Հայացքդ հառած անսահման թվացող խավարին` աստղեր ես որսում:  Իսկ ես քո աչքերի խավարն  եմ սիրում:                                                                                                 Սպասում ես…  ծխախոտի երեք վառած գլանակ… հինգ անհարմար նստարան ու տասը անծանոթ մարդու բարև: Լռության ու խելագարության անանց անդունդ ում ժամանակն է անշարժ մնացել: Սպասումես:  Երկրորդ գլանակից նկատել էի քեզ: Լռում էի: Շարժումներիդ ու հայացքիդ մեջ  ինչ-որ էսթետիկ երանգկար:

Քաղաքը խելագառվել էր, մենք լռում էինք:  Չպարտադրված այդ  լռությունը շվայտ ու սին բառերով ցրելու  պատճառ չգտնելով`  գրկումես:

Գրկախառնությունից այս կողմ ինձ համար խենթություն չկա։ 

Իսկ խենթերիս  թվում է, թե անհնար սեր են քփնտրում։

                           ***

Ինձ թույլ զգալ ու ցնծությունը տուր,

Քո գրկում մեղմ ծվարելու

Քաղցրությունն անմեղ,

Քեզ հետ լռելու շռայլությունն 

Ու խոսուն աչքերիդ նայվածքը վսեմ:

Քո գրկում նվաղող այն խենթ աղջկան,

Սին բառերից զուրկ, լռություն սերտած

Զրույցներ ու սերեր տուր կերտած:

                             ***

Աշխարհը ծուռ չէր,

Շիտակ նստելով, 

Ու թեք խոսելով՝

Մարդիկ են ծռել:

Կեղծ անկեղծությամբ,

Քաղցր ստերով 

Դերեր են կերտել:

Ափի մեջ եղած գումարը 

Դարձրել բարեկամական

Ձեռք սեղման պայման:

Աշխարհը ծուռ չէր,

Մարդիկ են ծռել:

Կեղծ ու շիտակի,

Դատ ու դատաստան 

Իրենք են տվել:

Անմեղ, մեղսունակ  

Ճակատագրական 

Դրոշմով կնքել: 

Աշխարհը ծուռ է,

Մարդիկ են ծռել:

***

Աշխարհը բռաչափյարա է դարձել ,

Մարդիկ դեռ սրտի վերքից են խոսում։

***

Քամին՝ այն անգույն, անխիղճ սրիկան,

Թև է թափ տալիս, պտույտներ տալիս,

Մեղմորեն շոյում, բառեր շշնջում,

Ու նույն վարկյանին իր ողջ զայրութով

Դեմքիս շրխկում:

Հետո մեղքերը քավելու համար

Անմեղ հպվում է մատներիս ծայրին, շոյում կոպերս,

Շուրթերս համբուրում:

Խճճվում մազերիս, մտքերիս ու

Օրերիս հետ:

Քամին՝ այն անտանելին ու շատ սիրելին,

Ինձ էլի իր գիրկն է կանչում:

                                        ***

Ճչող լռությունը խլացնող ձայներ,

Պայծառ խավարը ներկող ժպիտներ,

Գրքի տողերը անթարթ աչքերով գրկող հայացքներ,

Ու հերոսներին թաքուն գողացող անսեր հոգիներ:

Արթուն ժամանակ երազներ տեսնող կիսաքուն մտքեր,

Լացի ժամանակ երգի տակ պարող ուրախ մարմիններ,

Մեծ երջանկությանը մենակ չթողնող փոքր տխրություն,

Սփաթ գլխի հետ ապրող անսթափ միամտություն:

***

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *