Մեր շրջանավարտները. Հրաչյա Խաչատրյան

Իմ աշխատանքային ուղին սկսվել է 2016 թվականին՝ ուսանողական տարիներին, երբ ես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսում էի և քաղծառայության գրասենյակում մասնակցեցի մրցույթի, ստացա քաղծառայողի սերտիֆիկատ և  անմիջապես աշխատանքի անցա։ 

Առաջին աշխատանքս բավականին բարդ կառույցում էր՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության գնումների բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ (21.03.2016-.21.10.2016թթ)։ Բայց այն նաև հետաքրքիր էր: 

Այնուհետև, աշխատանքս շարունակելով  նույն կառույցում, տեղափոխվեցի պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժին՝ որպես առաջին կարգի մասնագետ (21.10.2016-14.01.2019թթ.): Դա ինձ համար և՛ կյանքի, և՛ կառավարման հմտությունների ձեռքբերման, և՛ պետական մտածողության ձևավորման մեծ դպրոց էր։ Ես հաճախ ընդգրկվում էի ստուգումների կազմում և շատ կարճ ժամանակահատվածում արդեն տիրապետում էի ոլորտին։ 

Դրանից հետո նշանակվել եմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնում՝ որպես աշխատողների  առողջության պահպանման և անվտանգության վերահսկողության մասնագետ (03.07.2019-19.09.2019թթ.)։  Սա միանգամից կտրուկ անցում էր այլ ոլորտ, որտեղ պետք է վերահսկեի և պաշտպանեի աշխատող մարդու իրավունքը։ Աշխատում էի և սովորում։

 2017-2019թթ սովորեցի և ավարտեցի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝  որպես միջազգային արժութաֆինանսական հարաբերությունների մագիստրոս։ 

19.09.2019թ-ից մինչ օրս՝ աշխատում եմ ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության առողջապահական և ֆինանսական ցուցանիշների ծրագրավորման, հոսքերի կառավարման և վերլուծության բաժնում՝ որպես գլխավոր ֆինանսիստ։ 

Դե, առողջապահությունը բոլոր գերատեսչությունների հիմքն է՝ ամբողջապես տարբերվող իր իրավասությունների և գործառույթների շրջանակով։ Այստեղ ինձ օգնում և ավելի հզոր են դարձնում իմ մայր ԲՈՒՀ-ի գիտելիքները, որոնց շնորհիվ վերջերս արժանացա ՀՀ առողջապահության նախարարի պարգևի՝ պատվոգրի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *