Հուշապատում. Սերյոժա Ղուկասյան

2020 թվական…

Հայոց նորագույն պատմության ամենածանր էջերից մեկը, որը թերթելն անհնար է առանց արցունքների…

Սերյոժա Մամիկոնի Ղուկասյան՝ ծնված 1996 թվականի հոկտեմբերի յոթին, հասարակ ու հատուկ մի անձնավորություն։ Հասարակ, որովհետև նա իրեն ոչ մեկից վեր չէր դասում, իսկ հատուկ, որովհետև նա հատուկ էր իր տեսակով, իր մարդ տեսակով։

 Սոժին (այդպես էինք դիմում իրեն ընկերներով) ճանաչում էի դեռ փոքր հասակից՝ դպրոցից։ Չնայած նա մեծ էր ինձանից երեք տարով, սակայն ընկերացել էինք, իսկ ընկերությունն ավելի ամրացավ, երբ միասին համալսարան ընդունվեցինք: Դրա մասին՝ քիչ ուշ… Սերոժը թե՛ դպրոցում, և թե՛ համայնքում, միշտ աչքի է ընկել իր դաստիարակությամբ, խելացիությամբ և հավասարակշռությամբ։ Նա միշտ լավ օրինակ է եղել բոլորիս համար։

Continue reading “Հուշապատում. Սերյոժա Ղուկասյան”

Մեր շնորհալիները. Լուսյա Մանուչարյան

…. և ինչ-որ անգամ եթե տեսնես, որ ծառերը ծաղկեցին հենց այն ժամանակ, երբ լուսինն ու արևը նկատեցին իրար, իմացիր, որ դա իմ տողերի ծնունդն է սպասված։

  Բարև, ընթերցո´ղ, ստանդարտներից դուրս՝ մտքերից կախված, ես ստեղծագործում եմ։ Արի ծանոթանանք՝ ես Լուսյան եմ, ով անասելի շատ սիրում է գարունը, աշունը, ամառն ու ձմեռը ու հատկապես դրանցում եղած՝ ներկապնակով ներկած գույները բազում։ Հաա՜, մոռացա ասեմ՝ դրանցից ստացած մուսան էլ եմ շատ սիրում։

Continue reading “Մեր շնորհալիները. Լուսյա Մանուչարյան”

Բարև սեր իմ․․․

Նամակ Հայկ Ասատրյանին

Բարև սեր իմ…

քեզ շատ նամակներ չեմ գրի, ուզում եմ հանգիստ լինես, հանգստանաս աշխարհից…

Հայկ կոտրվել եմ…թույլ եմ, անասելի թույլ…

ուղղակի ուզում եմ շնորհակալ լինել…ամեն պահի համար, ամեն բառի ու ժպիտի համար, քո տեսակի, մտքերի, քայլերի, Քեզ համար, որ թույլ ես տվել Քեզ սիրել…

Continue reading “Բարև սեր իմ․․․”

Մեր շնորհալիները. Աստղիկ Նիկողոսյան

Ողջույն, ես Աստղիկն եմ, մի խենթ աղջիկ, որ մի օր այնքա~ն հոգնեց մտքերի հետ կռիվ տալուց, որ որոշեց նրանց հետ պայքարելու այլ մեթոդ փնտրել: Ու գտավ: Նրանց թղթին հանձնելով` պայքարի համար այլ հավասար պայմաններ ստեղծեց ու էլի ոչ ոքի խաղաց: Դե  իսկ ի՞նչ խաղ`  առանց կողմերի անունների. մի կողմում ես էի` Աստղիկը, մյուսում` բառախաղի արդյունքում առաջացած Նիկասը: Բայց անկախ ամեն ինչից, արդյունքը միշտ ոչ ոքի էր.  ինքդ քեզ հաղթել կամ պարտվել չես կարող, չէ՞:  Իսկ հիմա սիրով Ձեզ եմ ներկայացնում այդ պայքարի արդյունքում ծնված մի քանի ստեղծագործություններ:

Continue reading “Մեր շնորհալիները. Աստղիկ Նիկողոսյան”

Մեր շրջանավարտները. Հրաչյա Խաչատրյան

Իմ աշխատանքային ուղին սկսվել է 2016 թվականին՝ ուսանողական տարիներին, երբ ես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսում էի և քաղծառայության գրասենյակում մասնակցեցի մրցույթի, ստացա քաղծառայողի սերտիֆիկատ և  անմիջապես աշխատանքի անցա։ 

Continue reading “Մեր շրջանավարտները. Հրաչյա Խաչատրյան”

Մարքեթինգի Հարութը…

Պատերազմն էլ իր ազգի մեջ

Հայը հային կսպանի, տե՛ս,

Երբ թշնամին վայրագ է, էհ՜…                         

                Հարութ Արտակի Հովհաննիսյան

Երբեք չեմ ներելու 2020-ին՝ ինձնից իմ ամենահարազատին տանելու համար:

Հարութի հետ սովորել ենք նույն կուրսում: Հենց առաջին օրվանից էր տպավորվել. ամեն օր մի տարբերվող վերնաշապիկով գալիս էր ու ակտիվ մասնակցում բոլոր դասաժամերին: Իր առջև նպատակ ուներ, որ պիտի մինչև բանակ գնալը բարձր գնահատականներ ստանա, որ վերադառնալուց հետո անվճար սովորի:

Երբ դասի զանգը հնչում էր, ու ես լսարանի ուղղությամբ չէի գնում, միանգամից գալիս էր, որ բարկանա: Միշտ ասում էր. ‹‹Արի´, նստի´ր դասի, հետո կասես՝ մեկը չկար՝ տար գլխիս, քանի կամ, ես եմ էդ մեկը››:

Continue reading “Մարքեթինգի Հարութը…”

Մեր Հերոս ընկեր Արեն

Հերոսների մասին պիտի միշտ հիշե՛նք, բայց հիշելն անասելի քիչ է, մենք պետք է միշտ պատմե՛նք ու ասե՛նք, ամեն տեղ, որ բոլորն իմանան`աշխարհը ու՜մ է կորցրել… 

Արցունքներն ու հպարտությունը խառնվել են, կարոտը խեղդում է, բայց խոստացել ենք քեզ` ուժեղ ենք լինելու… 

Քո համո՛վ բարբառը, քո խո՛սքը, քո ծիծա՛ղը ականջներումս են, մե՜ր հրեշտակ, դու միշտ մեզ հետ ես, մեր կողքին ես, մեր անբաժան մասնիկն ես, դու կա՛ս ու մի՛շտ ես լինելու… 

Հերոսացար… 

Continue reading “Մեր Հերոս ընկեր Արեն”

Հուշապատում. Գրիշա Մաթևոսյան

Սիրելի ՀՊՏՀ-ականներ,

բլոգի այս բաժնում սկսում ենք «Հուշապատում» շարքը, որտեղ, որպես երախտագիտության ու խոնարհումի տուրք, որպես հայրենյաց հերոսների անմահության վերահաստատում, կարող են տեղ գտնել մեր զոհված ուսանողների և շրջանավարտների մասին ձեր հուշերն ու պատմությունները:

Առաջին հերոսը մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանող Գրիշա Մաթևոսյանն է: Նրա մասին պատմում է կուրսընկերուհին՝ Լիլիթ Հովհաննիսյանը:

Սիսիանի հերոսը…

Գրիշա Վահանի Մաթևոսյան

2020 թվականի հուլիսին՝ Տավուշի մարտերի ժամանակ, ես կորցրեցի իմ հարազատ մարդկանցից մեկին՝ Գրիշին…

Գրիշի հետ սովորում էինք նույն կուրսում ու մեկ տարում շատ մտերմացանք: Գրիշը Սիսիանից էր ու էնքան համով ակցենտ ուներ. զանգում էր ինձ ու իրա տոնով ասում. «Բա դու հիմա ու՞ր ես»: Միշտ զրուցում էինք տարբեր թեմաներից, մեր չստացված անձնական կյանքից ու կատակում էր. «Լիլիթի՛կ ջան, չմտածես, մեզ որ ոչ մեկը չուզի, վերջում իրար կուզենք»:

Continue reading “Հուշապատում. Գրիշա Մաթևոսյան”

Հերոսի վերջին խոսքերը

Այս բանաստեղծությունը ՀՊՏՀ ուսանող Էրիկ Խաչատրյանը նվիրել է ՀՊՏՀ բոլոր զոհված ուսանողներին:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, լայնածավալ հարձակում էին սկսել Արցախի Հանրապետության վրա և  շփման գծի ամբողջ երկայնքով սկսվել էին ծանր մարտեր, որոնք շարունակվում են առայսօր:

Հայկական կողմն ունի հաստատված  1000-ին մոտ կորուստներ, որոնց մեջ կան նաև ՀՊՏՀ ուսանողներ ու շրջանավարտներ:

Հավերժ փառք մեր ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ:

Կարդում է հեղինակը

Իմ ՀՊՏՀ

Էսսեների մրցույթ

2017-ի սեպտեմբերի 1-ին դարձել էի մի մասնիկը Ժողի՝ էնքան շփոթված ու հուզված, որ էդ օրվա համար 10 օր շարունակ Ֆլորենցիայի նկարներով բոլոր տետրերը սրբել-տարել էի գրախանութներից, որ գերմոտիվացված կերպով սկսեի ուսումնական տարիս։ Այո՛, ես ընդամենը մասնիկն էի՝ չնչին, աննկատ, հազարավոր ուսանողների մեջ` իր էությունից մի կերպ չպոկվող։

Continue reading “Իմ ՀՊՏՀ”