2020 թվական, Հայոց նորագույն պատմության ամենածանր էջերից մեկը, որը թերթելը
ծանր է բոլորիս համար։
Սերյոժայի հետ մանկուց եմ ծանոթ, դեռ
դպրոցական տարիներից աչքի էր ընկնում իր համեստ և զուսպ բնավորությամբ, թե´
դպրոցում, թե´ համայնքում վայելում էր բոլորի սերն ու հարգանքը: Իմ կարծիքով՝ չէր
էլ կարող հակառակը լինել, քանի որ նմանատիպ բնավորությամբ մարդիկ, նման լավ
հատկություններ ունեցող մարդիկ ուղղակի չեն կարող չգնահատվել։
…. և ինչ-որ անգամ եթե տեսնես, որ ծառերը ծաղկեցին հենց այն ժամանակ, երբ լուսինն ու արևը նկատեցին իրար, իմացիր, որ դա իմ տողերի ծնունդն է սպասված։
Բարև, ընթերցո´ղ, ստանդարտներից դուրս՝ մտքերից կախված, ես ստեղծագործում եմ։ Արի ծանոթանանք՝ ես Լուսյան եմ, ով անասելի շատ սիրում է գարունը, աշունը, ամառն ու ձմեռը ու հատկապես դրանցում եղած՝ ներկապնակով ներկած գույները բազում։ Հաա՜, մոռացա ասեմ՝ դրանցից ստացած մուսան էլ եմ շատ սիրում։
Ողջույն, ես Աստղիկն եմ, մի խենթ աղջիկ, որ մի օր այնքա~ն հոգնեց մտքերի հետ կռիվ տալուց, որ որոշեց նրանց հետ պայքարելու այլ մեթոդ փնտրել: Ու գտավ: Նրանց թղթին հանձնելով` պայքարի համար այլ հավասար պայմաններ ստեղծեց ու էլի ոչ ոքի խաղաց: Դե իսկ ի՞նչ խաղ` առանց կողմերի անունների. մի կողմում ես էի` Աստղիկը, մյուսում` բառախաղի արդյունքում առաջացած Նիկասը: Բայց անկախ ամեն ինչից, արդյունքը միշտ ոչ ոքի էր. ինքդ քեզ հաղթել կամ պարտվել չես կարող, չէ՞: Իսկ հիմա սիրով Ձեզ եմ ներկայացնում այդ պայքարի արդյունքում ծնված մի քանի ստեղծագործություններ:
Իմ աշխատանքային ուղին սկսվել է 2016 թվականին՝ ուսանողական տարիներին, երբ ես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսում էի և քաղծառայության գրասենյակում մասնակցեցի մրցույթի, ստացա քաղծառայողի սերտիֆիկատ և անմիջապես աշխատանքի անցա։
Երբեք չեմ ներելու 2020-ին՝ ինձնից իմ ամենահարազատին տանելու համար:
Հարութի հետ սովորել ենք նույն կուրսում: Հենց առաջին օրվանից էր տպավորվել. ամեն օր մի տարբերվող վերնաշապիկով գալիս էր ու ակտիվ մասնակցում բոլոր դասաժամերին: Իր առջև նպատակ ուներ, որ պիտի մինչև բանակ գնալը բարձր գնահատականներ ստանա, որ վերադառնալուց հետո անվճար սովորի:
Երբ դասի զանգը հնչում էր, ու ես լսարանի ուղղությամբ չէի գնում, միանգամից գալիս էր, որ բարկանա: Միշտ ասում էր. ‹‹Արի´, նստի´ր դասի, հետո կասես՝ մեկը չկար՝ տար գլխիս, քանի կամ, ես եմ էդ մեկը››:
Հերոսների մասին պիտի միշտ հիշե՛նք, բայց հիշելն անասելի քիչ է, մենք պետք է միշտ պատմե՛նք ու ասե՛նք, ամեն տեղ, որ բոլորն իմանան`աշխարհը ու՜մ է կորցրել…
Արցունքներն ու հպարտությունը խառնվել են, կարոտը խեղդում է, բայց խոստացել ենք քեզ` ուժեղ ենք լինելու…
Քո համո՛վ բարբառը, քո խո՛սքը, քո ծիծա՛ղը ականջներումս են, մե՜ր հրեշտակ, դու միշտ մեզ հետ ես, մեր կողքին ես, մեր անբաժան մասնիկն ես, դու կա՛ս ու մի՛շտ ես լինելու…
բլոգի
այս բաժնում սկսում ենք «Հուշապատում» շարքը, որտեղ, որպես երախտագիտության ու խոնարհումի
տուրք, որպես հայրենյաց հերոսների անմահության վերահաստատում, կարող են տեղ գտնել մեր
զոհված ուսանողների և շրջանավարտների մասին ձեր հուշերն ու պատմությունները:
Առաջին հերոսը մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանող Գրիշա Մաթևոսյանն է: Նրա մասին պատմում է կուրսընկերուհին՝ Լիլիթ Հովհաննիսյանը:
Սիսիանի հերոսը…
Գրիշա Վահանի Մաթևոսյան
2020 թվականի
հուլիսին՝ Տավուշի մարտերի ժամանակ, ես կորցրեցի իմ հարազատ մարդկանցից մեկին՝ Գրիշին…
Գրիշի հետ սովորում էինք նույն կուրսում ու մեկ տարում շատ մտերմացանք: Գրիշը Սիսիանից էր ու էնքան համով ակցենտ ուներ. զանգում էր ինձ ու իրա տոնով ասում. «Բա դու հիմա ու՞ր ես»: Միշտ զրուցում էինք տարբեր թեմաներից, մեր չստացված անձնական կյանքից ու կատակում էր. «Լիլիթի՛կ ջան, չմտածես, մեզ որ ոչ մեկը չուզի, վերջում իրար կուզենք»:
Այս բանաստեղծությունը ՀՊՏՀ ուսանող Էրիկ Խաչատրյանը նվիրել է ՀՊՏՀ բոլոր զոհված ուսանողներին:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, լայնածավալ հարձակում էին սկսել Արցախի Հանրապետության վրա և շփման գծի ամբողջ երկայնքով սկսվել էին ծանր մարտեր, որոնք շարունակվում են առայսօր:
Հայկական կողմն ունի հաստատված 1000-ին մոտ կորուստներ, որոնց մեջ կան նաև ՀՊՏՀ ուսանողներ ու շրջանավարտներ:
2017-ի սեպտեմբերի 1-ին դարձել էի մի մասնիկը Ժողի՝ էնքան շփոթված ու հուզված, որ էդ օրվա համար 10 օր շարունակ Ֆլորենցիայի նկարներով բոլոր տետրերը սրբել-տարել էի գրախանութներից, որ գերմոտիվացված կերպով սկսեի ուսումնական տարիս։ Այո՛, ես ընդամենը մասնիկն էի՝ չնչին, աննկատ, հազարավոր ուսանողների մեջ` իր էությունից մի կերպ չպոկվող։