Ապրանքանիշի տեսողական պատկերը գրավում է հաճախորդների ուշադրությունը ոչ պակաս, քան ապրանքի սպառողական բնութագիրը: Կորպորատիվ ինքնության շնորհիվ ընկերությունը ճանաչվում և հիշվում է: Թե ինչպես է այս հարցում օգնում բրենդբուքը, ներկայացված է հոդվածում։ 💁♀️
Թվերով, անուններով ու խիտ տեղեկությամբ հագեցած խոսքը ավելի փաստահեն է, սակայն մեծ լսարան ներգրավելու տեսանկյունից կարող է համոզիչ չլինել: Պարզ լեզուն, հումորը, կյանքից վերցված պատմությունները, խոսքի հանպատրաստից ոճը պատմասացության (storytelling) հիմնական հատկանիշներն են:
Ծնվել է 2001 թ․ հուլիսի 5-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Հաճախել է Վեդու Խաչիկ Սողոմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը։ 2019 թ․ ընդունվել է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետ (առկա ուսուցմամբ)։ 2019 թ․ դեկտեմբերի 20-ին զորակոչվել է բանակ։ Պատերազմի օրերին ծառայել է Հադրութի դիվիզիայում։ Այժմ սովորում է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ (ըստ ոլորտի) մասնագիտության հեռակա բակալավրիատի 2-րդ կուրսում։
Մենք՝ սպառողներս, չենք ստում․ մենք երբեմն պարզապես սխալ ենք ձևակերպում մեր մտքերը, որոնց գրեթե 95%-ը ծնվում է մեր ենթագիտակցության մեջ։ Հետազոտության ավանդական մեթոդները դրանք մեկնաբանել չեն կարող։
Ղազար Արմանի Միրզոյանը ծնվել է 2001 թ․ հունիսի 29-ին Երևանում։ Հաճախել է թիվ 177 միջնակարգ դպրոց, այնուհետև տարածաշրջանային N2 քոլեջ։ 2019-ին ընդունվել է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետ, 2020-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Ասկերանում։ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին մասնակցել է Աղդամի շրջանում մղվող մարտերին։ Պատերազմից հետո ծառայել է Արմավիրի մարզի զորամասում, այնուհետև՝ Ջերմուկում։Այժմ սովորում է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսում։
Հետաքրքիր է չէ՞, թե ինչպես է ապրանքների դասավորվածությունն ազդում մեր՝ սպառողներիս վարքագծի վրա։ Եկե՛ք հասկանանք։
Մերչենդայզինգ. սուպերմարկետի սրահի պլանավորումից մինչև առոմամարքեթինգ և փարքինգ…
Գնումների մասին որոշումների գրեթե 80%–ը մարդիկ ընդունում են առևտրի սրահում, ինչը նշանակում է, որ մերչենդայզինգն ամենակարևոր գործոններից մեկն է վաճառքի ավելացման համար:
ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ և ուսանողների հեղինակային մասնակցությամբ ՀՊՏՀ բլոգը ներկայացնում է մարքեթինգին նվիրված հոդվածների շարք՝ creACTive marketing խորագրով։ Խորագրի առաջին հոդվածը` «Մարքեթինգի և հոգեբանության խաչմերուկում․ գեշտալտ թերապիա», պատրաստել են «Մարքեթինգ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Օսկար Այվազյանը, Աննա Բադալյանը, Մելինե Շահինյանը, Լիլիթ Հայրապետյանը և Լիլիթ Շիլ-Գևորգյանը:
Այնտեղ, որտեղ խաչվում են
հոգեբանությունն ու մարքեթինգը,
կարող են առաջանալ հաղորդակցության այնպիսի նորարարական ձևեր, որոնք ոչ միայն ունակ
են գրավելու սպառողների ուշադրությունը, այլ նաև բարձրացնելու ապրանքանիշի վերաբերյալ
վերջիններիս իրազեկվածությունը: Գեշտալտի տեսությունն աստիճանաբար ավելի ու ավելի լայն
կիրառում է ստանում ինչպես շուկայավարման, այնպես էլ հաղորդակցության և դրան հարակից
այլ ոլորտներում: Երբ
20-րդ
դարի
առաջին
կեսին
Ֆրանկֆուրտի
հոգեբանական
ինստիտուտում
Մաքս
Վերթհայմերը,
Վոլֆգանգ
Քյոլերը,
Կուրտ
Կոֆկան
և Կուրտ
Լևինը
քննարկում
էին
գեշտալտյան
հոգեբանության
տարրերը,
ազդեցությունը
և
էությունը,
նրանք
չէին
էլ
պատկերացնում,
որ
100 տարի
անց
իրենց
տեսությունը
ՀՊՏՀ-ի ուսանողների կողմից ավելի հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի կերպով է բացատրվելու:
Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական
համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը և ձեռնարկատիրական հավելվածների աշխարհի
խոշորագույն մատակարար SAP-ի CEE Multicountries կլաստերի գործադիր տնօրեն
Ալեքսանդր Մետեչկոն համագործակցության պայմանագիր կնքեցին, որով ՀՊՏՀ-ն դաշինքին
միացավ որպես լիիրավ անդամ։
Այսօր մեր ընթերցողին ենք ներկայացնում մի քանի կարևոր փաստ SAP-ի, SAP
համալսարանական դաշինքի և ՀՊՏՀ-ի հետ վերջինիս համագործակցության մասին։
Ահա ևս մեկ դիմանկար, և կեզրափակենք ՀՊՏՀ բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտողների մասին մեր հակիրճ, բայց խոսուն դիմանկարների շարքը: Շատ ու շատ արժանավորների, որոնց մասին չպատմեցինք այս շարքում, ոչ թե անտեսեցինք, այլ չանդրադարձանք սոսկ ժամանակի սղության պատճառով: