Սովորեցնողի նպատակը պետք է լինի գիտելիքի ինտրիգային էությունը բացահայտելը, սովորողին սխրանքների մղելը. Լիլիթ Հակոբյան

«Երիտասարդ դասախոսը», որի հետ զրուցել ենք այս շաբաթ, ՀՊՏՀ լեզուների ամբիոնի ասիստենտ Լիլիթ Հակոբյանն է։

Լիլիթ Հակոբյանը ՀՊՏՀ-ում աշխատում է 2019 թվականից։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ։ ՀՊՏՀ-ում դասավանդում է «Հայոց լեզու և հայ գրականություն», 2020 թվականին հիմնադրել է ՀՊՏՀ գրամշակութային ակումբը։

2 ձեռնարկի և 7 գիտական հոդվածի հեղինակ է, շուրջ մեկ տասնյակի հասնող գրքերի, դասագրքերի խմբագիր։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հայոց լեզվի պատմությունը, լեզվի զարգացման փուլերը, վերջին շրջանում նաև լեզվաբանության և արհեստական բանականության առնչությունները։

Համաշխարհային կրթական հեղինակավոր կառույցներից մեկի՝ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի՝ «Հայ և համաշխարհային գրականություն» առարկան դասավանդող առաջին հայ ուսուցիչն է, Վիեննայի միջազգային դպրոցի ուսուցիչ, «Քվանտ» վարժարանի հասարակության հետ կապերի պատասխանատու։ 

Continue reading “Սովորեցնողի նպատակը պետք է լինի գիտելիքի ինտրիգային էությունը բացահայտելը, սովորողին սխրանքների մղելը. Լիլիթ Հակոբյան”

Տիգրան Բաղդասարյան. «Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, պարզապես ցանկություն է պետք»

Համառոտ տեղեկանք

Տիգրան Բաղդասարյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 19-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: Սովորել է N 1 հիմնական դպրոցում, այնուհետև Վիտալի Ջահանգիրյանի անվան N 11 ավագ դպրոցում:

2017 թվականին ընդունվել է ՀՊՏՀ մարքեթինգի ֆակուլտետ՝ «Մարքեթինգ» մասնագիտությամբ: Այժմ նույն ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է:

Բանակ զորակոչվել է 2019 թվականի հունվարի 29-ին: Ծառայել է Խոջալուի տանկային բրիգադում, եղել է հրետանավոր, հրետանային դասակի հրամանատարի տեղակալ: Պատերազմի օրերին կռվել է Ջրականում (Ջաբրայիլ)։

Continue reading “Տիգրան Բաղդասարյան. «Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, պարզապես ցանկություն է պետք»”

Ուսանողն իմ կրտսեր ընկերն է. Վարդան Վլասյան

«Երիտասարդ դասախոս» շարքի այս շաբաթվա մեր զրուցակիցը ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Վարդան Վլասյանն է։

Վարդան Վլասյանը 11 տարուց ավելի աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ 2012 թվականից մինչ օրս ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի փոխդեկանն է։

2 մենագրության և 15 գիտական հոդվածների հեղինակ է։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է տնտեսագիտության տեսությունը, տնտեսագիտական ուսմունքների պատմությունը, ցանցային տնտեսությունը։

Երիտասարդ գիտնական-դասախոսի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, աշխատանքային գործունեության, ավագ գործընկերների հետ հարաբերությունների,  դասախոս-ուսանող միջանձնային շփումների մասին և, ի վերջո, բացահայտել, թե որն է, ըստ Վարդան Վլասյանի, ուսանողների սիրտը տանող ամենաճիշտ ուղին։

Continue reading “Ուսանողն իմ կրտսեր ընկերն է. Վարդան Վլասյան”

Դասախոսի ամենաարժեքավոր հատկանիշը ուսանողների մեջ խանդավառություն առաջացնելն է. Գայանե Ավագյան

Այս հինգշաբթի զրուցել ենք ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանի հետ։

Գայանե Ավագյանը մակրոտնտեսագիտության ոլորտի մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու։ Գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է՝ մակրոտնտեսական արդի հիմնախնդիրներ, ֆինանսատնտեսական ճգնաժամեր, արժութային ճգնաժամեր, պետական պարտքի կառավարում, տնտեսական քաղաքականություն,  տնտեսական շոկեր։ Դասախոսական 27 տարվա փորձ ունի, զուգահեռ զբաղվում է նաև գիտահետազոտական աշխատանքով, կազմակերպական, մեթոդական օժանդակություն է ցուցաբերում ուսանողներին՝ հետազոտությունների կատարման, ՀՀ-ում և արտերկրում գիտական ամենատարբեր միջոցառումներին մասնակցության հարցում, ինչպես նաև մասնագիտական հմտությունների և կարողությունների շրջանակն ընդլայնելու նպատակով ակտիվորեն մասնակցում է տարբեր դասընթացների և վերապատրաստումների։

Գայանե Ավագյանի հետ զրուցել ենք «Մակրոտնտեսական վերլուծություն» կրթական ծրագրի ընձեռած հնարավորությունների, ուսանողների հետ հարաբերությունների, բարեվարքության և շատ այլ հարցերի շուրջ։

Continue reading “Դասախոսի ամենաարժեքավոր հատկանիշը ուսանողների մեջ խանդավառություն առաջացնելն է. Գայանե Ավագյան”

Կարեն Սահակյան. «Վանում եմ տխուր հիշողությունները, բայց երբեք ոչինչ չեմ մոռանում»

Համառոտ տեղեկանք

Ծնվել է 2001 թ․ ապրիլի 2-ին՝ Երևանում։ Սովորել է Շենգավիթի 137 հիմնական դպրոցում, ապա՝ Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցում: Ընդունվել  է ՀՊՏՀ և զորակոչվել բանակ 2019 թվականին։  6 ամիս նախնական զինվորական պատրաստականություն է անցել Լուսակերտում, ապա տեղափոխվել Խոջալու։ Այժմ սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի նույնանուն մասնագիտության 1-ին կուրսում։

Continue reading “Կարեն Սահակյան. «Վանում եմ տխուր հիշողությունները, բայց երբեք ոչինչ չեմ մոռանում»”

Ուսումնական արդյունավետ գործընթացը դասախոսի և ուսանողի համագործակցությունն է. Տաթևիկ Հակոբյան

«Երիտասարդ դասախոս» շարքի այս հարցազրույցը ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դոցենտ Տաթևիկ Հակոբյանի հետ է։

Տաթևիկ Հակոբյանը տնտեսամաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ոլորտի մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու։ 17 տարվա գիտամանկավարժական գործունեության փորձ ունի։ Նրա գիտական հետաքրքրությունների լայն շրջանակից կարելի է առանձնացնել տնտեսագիտական հետազոտություններում մաթեմատիկական նոր մեթոդների կիրառման հնարավորությունների բացահայտմանն ու հիմնավորմանն ուղղված  աշխատանքները, որոնց նպատակահարմարությունն արդեն իսկ ապացուցման կարիք չունի։

Տաթևիկ Հակոբյանի հետ զրուցել ենք աշխատանքի մեջ ուրախություն գտնելու, ներբուհական միջավայրի, հաճախ ժպտալու անհրաժեշտության մասին։

Continue reading “Ուսումնական արդյունավետ գործընթացը դասախոսի և ուսանողի համագործակցությունն է. Տաթևիկ Հակոբյան”

ՖԻՆԱՆՍԻՍՏ ԴԱՌՆԱԼԸ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒ ՃՇՄԱՐԻՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է․ ՍՐԲՈՒՀԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դասախոս Սրբուհի Իսրայելյանի հետ է։ Սրբուհի Իսրայելյանն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ, մագիստրոսական կրթությունը ևս շարունակել է ՀՊՏՀ-ում՝ «Ֆինանսներ» մասնագիտությամբ։ Ավարտել է ՀՊՏՀ ասպիրանտուրան՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը։ 2017 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է տնտեսական զարգացման, ֆինանսական խորության, աղքատության կրճատման հետ կապված խնդիրները։

ՀՊՏՀ-ում դասավանդում է «Կորպորատիվ ֆինանսներ», «Կորպորատիվ ֆինանսների արդի հիմնախնդիրները», «Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ», «Արժեթղթերի շուկա», «Ներդրումների կառավարում» առարկաները։

Սրբուհի Իսրայելյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողների հետ հարաբերությունների, մասնագիտական աճի և այլ հարցերի շուրջ։

Continue reading “ՖԻՆԱՆՍԻՍՏ ԴԱՌՆԱԼԸ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒ ՃՇՄԱՐԻՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է․ ՍՐԲՈՒՀԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ”

Հարություն Սաֆարյան. «Պատերազմն ինձ սովորեցրեց սիրել, գնահատել ու պայքարել»

Համառոտ տեղեկանք

Ծնվել է 2002 թ․ հունվարի 12-ին Գեղարքունիքի մարզի Գետահովիտ գյուղում։ Բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 29-ին, ծառայել Ջրականում (Ջաբրայիլ)։   Սովորում է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի կառավարում մասնագիտության 1-ին կուրսում։

Continue reading “Հարություն Սաֆարյան. «Պատերազմն ինձ սովորեցրեց սիրել, գնահատել ու պայքարել»”

ԵՍ ՊԱՐԶԱՊԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ԴԻԱՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ

«Երիտասարդ դասախոս» շարքի հերթական հարցազրույցը ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դասախոս Դիանա Մինասյանի հետ է։

Դիանա Մինասյանը տնտեսագիտության թեկնածու է։ Դասախոսական 10 տարվա փորձ ունի։ Դասախոսելուն զուգահեռ աշխատում է «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ (շուրջ 11 տարի)։

Դիանա Մինասյանի հետ զրուցել ենք դասախոսական գործունեության, ուսանողների հետ ներդաշնակ հարաբերություններ կառուցելու, յուրաքանչյուր հարցում գերազանցության հասնելու ձգտման և կամային հատկանիշների մասին։

Continue reading “ԵՍ ՊԱՐԶԱՊԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ԴԻԱՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ”

Մենուա Բաղդասարյան. «Եթե հարկ լինի ևս մեկ անգամ անցնել այդ ամենի միջով հանուն հայրենիքի և պաշտպանել հայրենի հողը թշնամիներից, ես պատրաստ եմ»

Համառոտ տեղեկանք

Ծնվել է 2001 թ. հունվարի 1-ին Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում: Ծառայության է զորակոչվել 2019 թ. հուլիսի 24-ին, ծառայել է Ասկերանի շրջանում: Սովորում է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի կառավարում մասնագիտության 1-ին կուրսում:

Continue reading “Մենուա Բաղդասարյան. «Եթե հարկ լինի ևս մեկ անգամ անցնել այդ ամենի միջով հանուն հայրենիքի և պաշտպանել հայրենի հողը թշնամիներից, ես պատրաստ եմ»”