Երջանիկ է այն մարդը, որը սիրով և ստեղծագործաբար է կատարում իր աշխատանքը. Անուշ Թումանյան

«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի դասախոս Անուշ Թումանյանի հետ է։

2005 թվականին ոսկե մեդալով ավարտել է Հրազդանի Պարույր Սևակի անվան N8 միջնակարգ դպրոցը, 2009 թվականին՝ ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը՝ տեղեկատվական համակարգեր ըստ կիրառման ոլորտների մասնագիտությամբ, 2011 թվականին՝ «Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտության մագիստրատուրան, 2015 թվականին՝ ՀՊՏՀ հեռակա ասպիրանտուրան՝ «Մաթեմատիկական տնտեսագիտություն» մասնագիտությամբ։

2021 թվականից տնտեսագիտության թեկնածու է։

Անուշ Թումանյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողների հետ հարաբերությունների, մասնագիտական աճի և այլ հարցերի շուրջ։

Continue reading “Երջանիկ է այն մարդը, որը սիրով և ստեղծագործաբար է կատարում իր աշխատանքը. Անուշ Թումանյան”

Մասնագիտության փոխանցման գործընթացը պետք է ապահովել հավասարը հավասարին սկզբունքով․ Արթուր Եղիազարյան

«Երիտասարդ դասախոսը», որի հետ զրուցել ենք այս շաբաթ, ՀՊՏՀ բիզնես վարչարարության ամբիոնի դոցենտ Արթուր Եղիազարյանն է։ Տպագրված 11 հոդվածի և հետազոտական աշխատանքների հեղինակ է, զբաղվում է «Բիզնեսի կենսապարբերաշրջանի փուլերը» թեմայով հետազոտությամբ։

Continue reading “Մասնագիտության փոխանցման գործընթացը պետք է ապահովել հավասարը հավասարին սկզբունքով․ Արթուր Եղիազարյան”

Ցանկանում եմ լինել դասախոսի այնպիսի կերպար, ինչպիսին ինքս կուզեի ունենալ, երբ ուսանող էի ու, բարեբախտաբար, ունեցել եմ․ Աստղիկ Հովհաննիսյան

Սկսում ենք «Երիտասարդ դասախոս» խորագրի ապրիլյան շարքը: Մեր զրուցակիցն է ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի երիտասարդ դասախոսներից մեկը՝ Աստղիկ Հովհաննիսյանը։  Նրա մասնագիտական կենսագրությունն սկսվել է նույն ամբիոնից, որտեղ դասավանդում է 2019-ից․ 2013 թվականին ավարտել է ՀՊՏՀ բակալավրիատը, 2015-ին՝ մագիստրատուրան, 2019-ին՝ ասպիրանտուրան։

Continue reading “Ցանկանում եմ լինել դասախոսի այնպիսի կերպար, ինչպիսին ինքս կուզեի ունենալ, երբ ուսանող էի ու, բարեբախտաբար, ունեցել եմ․ Աստղիկ Հովհաննիսյան”

Ես սիրում եմ սպորտը. դա իմ ուժն ու թուլությունն է միաժամանակ․ Դավիթ Գրիգորյան

Սիրելի´ ընթերցող, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի երիտասարդ դասախոս, ճանաչված մարզիկ Դավիթ Գրիգորյանի հետ այս հարցազրույցով մենք ամփոփում ենք «Երիտասարդ դասախոս» շարքի առաջին պարբերաշրջանը։ Այս ամիսների ընթացքում (հիշեցնենք, որ խորագրի առաջին հարցազրույցը հրապարակվել է նոյեմբերին) ամեն հինգշաբթի ՀՊՏՀ բլոգում ներկայացրել ենք բուհի բոլոր ամբիոններից մեկական դասախոսի՝ ընթերցողին նվիրելով հաճելի բացահայտումներ, խոհեր ու մտորումներ կրթության, ուսանողության, բուհական կյանքի, անձնական հետաքրքրությունների, համոզմունքների ու գաղափարների շուրջ։

Քանի որ հետաքրքրությունն ու դրական արձագանքը նախագծի հանդեպ մեծ է, որոշեցինք կանգ չառնել և ապրիլից շարունակել մեր զրույցները բուհի ամբիոնների երիտասարդ դասախոսների հետ՝ փոքր-ինչ թարմացված ձևաչափով։

Վստահեցնում ենք՝ նոր ու հետաքրքիր բացահայտումները առջևում են։

Իսկ «Երիտասարդ դասախոս» շարքի այս շաբաթվա մեր զրուցակիցը, ինչպես նշեցինք վերևում, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի ասիստենտ Դավիթ Գրիգորյանն է։

Continue reading “Ես սիրում եմ սպորտը. դա իմ ուժն ու թուլությունն է միաժամանակ․ Դավիթ Գրիգորյան”

Ուզում եմ, որ «բանավոր հայրենասիրություն» չլինի մեր երիտասարդության մեջ, որ նրանք գիտակցված ու ազնիվ մղումներով վերաբերվեն իրենց երկրին. Մարինե Սահրադյան

«Երիտասարդ դասախոս» շարքի հերթական հարցազրույցը ՀՊՏՀ հասարակագիտության ամբիոնի ասիստենտ Մարինե Սահրադյանի հետ է։

Մարինե Սահրադյանը պատմաբան է։ Դասախոսական ընդամենը մեկ տարվա փորձ ունի։ Աշխատում է նաև Հայկական պետական մանկավարժական  համալսարանում, իբրև զբոսավար համագործակցում է տարբեր զբոսաշրջային ընկերությունների հետ։ ՀՊՏՀ-ում դասավանդում է «Հայոց պատմություն» առարկան։

Մարինե Սահրադյանի հետ զրուցել ենք դասախոսական գործունեության, ուսանողների հետ ներդաշնակ հարաբերություններ կառուցելու, սերնդափոխության և հայրենասիրության մասին։

Continue reading “Ուզում եմ, որ «բանավոր հայրենասիրություն» չլինի մեր երիտասարդության մեջ, որ նրանք գիտակցված ու ազնիվ մղումներով վերաբերվեն իրենց երկրին. Մարինե Սահրադյան”

Միջազգային փորձը վկայում է, որ ականավոր տնտեսագետները լավ մաթեմատիկոսներ են. Հայկ Քամալյան

«Երիտասարդ դասախոս» շարքի այս հարցազրույցը ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Հայկ Քամալյանի հետ է։

Հայկ Քամալյանը 2005-2011 թթ. սովորել է ԵՊՀ-ում, ավարտել մագիստրատուրան «Մաթեմատիկա» մասնագիտությամբ։ 2014 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։  9 տարվա գիտամանկավարժական գործունեության փորձ ունի։ Գիտական հետաքրքրությունների լայն շրջանակից կարելի է առանձնացնել  ֆունկցիաների տեսությունը։

Երիտասարդ դասախոս-գիտնականի հետ զրուցել ենք կրթության, գիտության, դասախոսներին և ուսանողությանը հուզող ներկա հիմնախնդիրների շուրջ։

Continue reading “Միջազգային փորձը վկայում է, որ ականավոր տնտեսագետները լավ մաթեմատիկոսներ են. Հայկ Քամալյան”

Սովորեցնողի նպատակը պետք է լինի գիտելիքի ինտրիգային էությունը բացահայտելը, սովորողին սխրանքների մղելը. Լիլիթ Հակոբյան

«Երիտասարդ դասախոսը», որի հետ զրուցել ենք այս շաբաթ, ՀՊՏՀ լեզուների ամբիոնի ասիստենտ Լիլիթ Հակոբյանն է։

Լիլիթ Հակոբյանը ՀՊՏՀ-ում աշխատում է 2019 թվականից։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ։ ՀՊՏՀ-ում դասավանդում է «Հայոց լեզու և հայ գրականություն», 2020 թվականին հիմնադրել է ՀՊՏՀ գրամշակութային ակումբը։

2 ձեռնարկի և 7 գիտական հոդվածի հեղինակ է, շուրջ մեկ տասնյակի հասնող գրքերի, դասագրքերի խմբագիր։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հայոց լեզվի պատմությունը, լեզվի զարգացման փուլերը, վերջին շրջանում նաև լեզվաբանության և արհեստական բանականության առնչությունները։

Համաշխարհային կրթական հեղինակավոր կառույցներից մեկի՝ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի՝ «Հայ և համաշխարհային գրականություն» առարկան դասավանդող առաջին հայ ուսուցիչն է, Վիեննայի միջազգային դպրոցի ուսուցիչ, «Քվանտ» վարժարանի հասարակության հետ կապերի պատասխանատու։ 

Continue reading “Սովորեցնողի նպատակը պետք է լինի գիտելիքի ինտրիգային էությունը բացահայտելը, սովորողին սխրանքների մղելը. Լիլիթ Հակոբյան”

Ուսանողն իմ կրտսեր ընկերն է. Վարդան Վլասյան

«Երիտասարդ դասախոս» շարքի այս շաբաթվա մեր զրուցակիցը ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Վարդան Վլասյանն է։

Վարդան Վլասյանը 11 տարուց ավելի աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ 2012 թվականից մինչ օրս ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի փոխդեկանն է։

2 մենագրության և 15 գիտական հոդվածների հեղինակ է։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է տնտեսագիտության տեսությունը, տնտեսագիտական ուսմունքների պատմությունը, ցանցային տնտեսությունը։

Երիտասարդ գիտնական-դասախոսի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, աշխատանքային գործունեության, ավագ գործընկերների հետ հարաբերությունների,  դասախոս-ուսանող միջանձնային շփումների մասին և, ի վերջո, բացահայտել, թե որն է, ըստ Վարդան Վլասյանի, ուսանողների սիրտը տանող ամենաճիշտ ուղին։

Continue reading “Ուսանողն իմ կրտսեր ընկերն է. Վարդան Վլասյան”

Դասախոսի ամենաարժեքավոր հատկանիշը ուսանողների մեջ խանդավառություն առաջացնելն է. Գայանե Ավագյան

Այս հինգշաբթի զրուցել ենք ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանի հետ։

Գայանե Ավագյանը մակրոտնտեսագիտության ոլորտի մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու։ Գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է՝ մակրոտնտեսական արդի հիմնախնդիրներ, ֆինանսատնտեսական ճգնաժամեր, արժութային ճգնաժամեր, պետական պարտքի կառավարում, տնտեսական քաղաքականություն,  տնտեսական շոկեր։ Դասախոսական 27 տարվա փորձ ունի, զուգահեռ զբաղվում է նաև գիտահետազոտական աշխատանքով, կազմակերպական, մեթոդական օժանդակություն է ցուցաբերում ուսանողներին՝ հետազոտությունների կատարման, ՀՀ-ում և արտերկրում գիտական ամենատարբեր միջոցառումներին մասնակցության հարցում, ինչպես նաև մասնագիտական հմտությունների և կարողությունների շրջանակն ընդլայնելու նպատակով ակտիվորեն մասնակցում է տարբեր դասընթացների և վերապատրաստումների։

Գայանե Ավագյանի հետ զրուցել ենք «Մակրոտնտեսական վերլուծություն» կրթական ծրագրի ընձեռած հնարավորությունների, ուսանողների հետ հարաբերությունների, բարեվարքության և շատ այլ հարցերի շուրջ։

Continue reading “Դասախոսի ամենաարժեքավոր հատկանիշը ուսանողների մեջ խանդավառություն առաջացնելն է. Գայանե Ավագյան”

Ուսումնական արդյունավետ գործընթացը դասախոսի և ուսանողի համագործակցությունն է. Տաթևիկ Հակոբյան

«Երիտասարդ դասախոս» շարքի այս հարցազրույցը ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դոցենտ Տաթևիկ Հակոբյանի հետ է։

Տաթևիկ Հակոբյանը տնտեսամաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ոլորտի մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու։ 17 տարվա գիտամանկավարժական գործունեության փորձ ունի։ Նրա գիտական հետաքրքրությունների լայն շրջանակից կարելի է առանձնացնել տնտեսագիտական հետազոտություններում մաթեմատիկական նոր մեթոդների կիրառման հնարավորությունների բացահայտմանն ու հիմնավորմանն ուղղված  աշխատանքները, որոնց նպատակահարմարությունն արդեն իսկ ապացուցման կարիք չունի։

Տաթևիկ Հակոբյանի հետ զրուցել ենք աշխատանքի մեջ ուրախություն գտնելու, ներբուհական միջավայրի, հաճախ ժպտալու անհրաժեշտության մասին։

Continue reading “Ուսումնական արդյունավետ գործընթացը դասախոսի և ուսանողի համագործակցությունն է. Տաթևիկ Հակոբյան”