ՀՊՏՀ մարզական հաջողությունների հետքերով

Ամեն ինչ կանենք, որ ՀՊՏՀ-ն մեր մարզական հաջողություններով հպարտանալու շատ առիթներ ունենա․ Հովհաննես Գաբրիելյան

Լավագույն մարզական ավանդույթները ՀՊՏՀ-ում շարունակվում են։ Եռամյա դադարից հետո  Տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի «ՀՊՏՀ Երևան» թիմը վերադարձել է ՀՀ ֆուտզալի բարձրագույն խումբ։ Բարձրագույն խմբի 2021-2022 թթ․ մրցաշրջանում թիմն արդեն հասցրել է գրանցել առաջին հաջողությունը՝ առաջնության 2-րդ խաղում 3։2 հաշվով հաղթելով «Արարատի-Արմենիա»  թիմին։

Continue reading “ՀՊՏՀ մարզական հաջողությունների հետքերով”

«Ամեն ինչ անելու եմ, որ եռագույնը ծածանվելու, մեր հիմնը հնչելու պահը դիտելի ու լսելի դարձնեմ ամբողջ աշխարհին».Մանվել Խնձրցյան

Գերմանիայի Դորտմունտ քաղաքում հունիսի 28-ից հուլիսի 4-ը կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր մարզիկները հրաշալի արդյունք ցուցաբերեցին․ առաջնությանը մասնակցած 18 հայ ըմբիշներից 6-ը վերադարձան մեդալներով։ Արծաթե մեդալ նվաճեց նաև ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը։ Աննախադեպ այս հաջողությանը կարճ ժամանակ անց հաջորդեց մյուսը՝ Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում օգոստոսի 16-ից 18-ը կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանի երիտասարդական հավաքականը 2 մեդալ նվաճեց։ 3-րդ տեղի համար գոտեմարտում 6։2 հաշվով պարտության մատնելով Ղրղզստանի ներկայացուցչին, Մանվել Խնձրցյանը նվաճեց բրոնզե մեդալ։

Continue reading “«Ամեն ինչ անելու եմ, որ եռագույնը ծածանվելու, մեր հիմնը հնչելու պահը դիտելի ու լսելի դարձնեմ ամբողջ աշխարհին».Մանվել Խնձրցյան”

Կոչ արթնության. Մարիամ Նիգոյան

Ես Մարիամ Նիգոյանն եմ, սովորում եմ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների տնտեսագիտություն մասնագիտության 1-ին կուրսում:

Այստեղ՝ սիրելի համալսարանում, ծանոթացա ինձ համար շատ հետաքրքիր մի աշխարհի հետ ու որպես այս ջերմ ընտանիքի մի մասնիկ՝ բացեցի վարագույրն ու ներս թափանցեցի՝ խորապես ուսումնասիրելու …. 7 ամսվա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ լավագույն համալսարանը հոգին թևերով է օժտում, խթանում է երևակայության թռիչքը, մարմնավորում միտքը….

Continue reading “Կոչ արթնության. Մարիամ Նիգոյան”

Մեր շնորհալիները. Լուսյա Մանուչարյան

…. և ինչ-որ անգամ եթե տեսնես, որ ծառերը ծաղկեցին հենց այն ժամանակ, երբ լուսինն ու արևը նկատեցին իրար, իմացիր, որ դա իմ տողերի ծնունդն է սպասված։

  Բարև, ընթերցո´ղ, ստանդարտներից դուրս՝ մտքերից կախված, ես ստեղծագործում եմ։ Արի ծանոթանանք՝ ես Լուսյան եմ, ով անասելի շատ սիրում է գարունը, աշունը, ամառն ու ձմեռը ու հատկապես դրանցում եղած՝ ներկապնակով ներկած գույները բազում։ Հաա՜, մոռացա ասեմ՝ դրանցից ստացած մուսան էլ եմ շատ սիրում։

Continue reading “Մեր շնորհալիները. Լուսյա Մանուչարյան”

Իմ ՀՊՏՀ

Էսսեների մրցույթ

2017-ի սեպտեմբերի 1-ին դարձել էի մի մասնիկը Ժողի՝ էնքան շփոթված ու հուզված, որ էդ օրվա համար 10 օր շարունակ Ֆլորենցիայի նկարներով բոլոր տետրերը սրբել-տարել էի գրախանութներից, որ գերմոտիվացված կերպով սկսեի ուսումնական տարիս։ Այո՛, ես ընդամենը մասնիկն էի՝ չնչին, աննկատ, հազարավոր ուսանողների մեջ` իր էությունից մի կերպ չպոկվող։

Continue reading “Իմ ՀՊՏՀ”

Իմ ՀՊՏՀ

Էսսեների մրցույթ

Ես ոչ միայն սիրում, այլև ապրո՜ւմ եմ ՀՊՏՀ-ով, ի՛մ ՀՊՏՀ-ով: Այո՛, չեմ վախենա ասել` «Ի՛մ ՀՊՏՀ», քանզի այն վաղուց դարձել է իմ կյանքի անբաժանելի մասը, իմ ամենակարևոր ձեռքբերումներից մեկը:
Գիտե՞ք, երբ դպրոցն ավարտելիս ուսուցիչները բարի ճանապարհ էին մաղթում դեպի «նոր կյանք», թերահավատորեն էի վերաբերվում, իսկ ՀՊՏՀ ընդունվելով` համոզվեցի. այո՛, ՀՊՏՀ-ն այն նոր կյանքի սկիզբն էր, որին ես սպասում էի ու ձգտում:

Continue reading “Իմ ՀՊՏՀ”

Իմ ՀՊՏՀ

Էսսեների մրցույթ

Քսաներորդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցած մի շարք իրադարձությունների շնորհիվ Հայաստանը հասավ իր հզորության գագաթնակետին․ այդ ժամանակից նա դարձավ Անդրկովկասյան պետությունների ուշադրության առարկան։ Մինչ այդ ժամանակաշրջանը իմ հայրենիքը սոսկ իր գոյությունը պահպանելու համար ստիպված էր շարունակ կռիվներ մղել Օսմանյան Թուրքիայի դեմ, որն արդեն տիրում էր նրա լավագույն գավառներին։

Continue reading “Իմ ՀՊՏՀ”

Իմ ՀՊՏՀ

Էսսեների մրցույթ

Կյանքում կատարվող ցանկացած նոր քայլ նոր փոփոխություն է բերում և նոր շունչ է հաղորդում մարդկային կյանքին: Այդպիսի փոփոխություն էր մեզ համար դպրոցական անհոգ կյանքին հրաժեշտ տալը և կյանքի մի նոր ու բովանդակ ուսանողական փուլին անցնելը:
11-րդ դասարանում էի, երբ որոշեցի գալ ու անձամբ ծանոթանալ դիմորդին վերաբերող հարցերին: Օնլայն տարբերակով տեսել էի ամեն ինչ, բայց, չգիտեմ ինչու, ցանկանում էի տեսնել հենց բուհը: Եկա, նայեցի, բարձրացա աստիճաններով, խնդրեցի մայրիկիս լուսանկարել, և հենց այդ պահին բուհի պատերը, պատուհանները և նույնի՛սկ այն աստիճանը, որի վրա կանգնած էի ես, կարծես ինձ շշնջում էին, որ ես այս բուհի ապագա ուսանողն եմ լինելու:

Continue reading “Իմ ՀՊՏՀ”

Իմ ՀՊՏՀ

Էսսեներրի մրցույթ

ՀՊՏՀ-ն ես եմ, ՀՊՏՀ-ն դու ես, ՀՊՏՀ-ն մենք ենք․ նրա շունչը, հոգին, ոգին, նրա արևածագն ու մայրամուտը , անդորրն ու աղմուկը, նրա հաջողությունն ու պարտությունը, տերն ու ծառան, միսն ու արյունը, այդ օջախը մենք ենք կերտում, քար առ քար ամեն օր մենք կերտում ենք նրա ներկան և կանխորոշում ապագան, այն վերածնում է մեզ, մենք՝ իրեն․․․

Բոլորս էլ կյանքում ունենք երազանք… Իմ երազանքը կապված է մարդկանց հետ. այն իմն է, բայց ոչ ինձ համար… Այո, էդպես էլ է լինում, երբ ներդնում ես քո ժամանակի 200%-ը, ողջ ուժը, ջանքն ու եռանդը հանուն մի անծանոթի, ում հետ միակ ընդհանրությունդ բուհն ու ձգտումն է դեպի…

Continue reading “Իմ ՀՊՏՀ”

Աշնան մեղեդի լուսանկարների մրցույթ

ՀՊՏՀ-ում նոյեմբերին անցկացվեց «Աշնան մեղեդի» լուսանկարչական մրցույթը: Մասնակցության հայտ ներկայացրած երկու տասնյակից ուսանողներից լավագույնը ճանաչվեցին 3-ը: Մրցույթը հանդիսավորությամբ ամփոփվեց դեկտեմբերի 19-ին՝ ՀՊՏՀ մեծ դահլիճում:Առաջին տեղը զբաղեցրեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսեցի Տիգրանուհի Աբրահամյանը, երկրորդ տեղը՝ կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսեցի Բաղդասար Աճեմյանը, երրորդ տեղը՝ կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Թամարա Խուրշուդյանը: Մրցանակակիրները ստացան հավաստագիր և դրամական պարգև (1-ին տեղ՝ 50.000 դրամ, 2-րդ տեղ՝ 30.000 դրամ, 3-րդ տեղ՝ 20.000 դրամ): Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բոլոր մասնակիցների լուսանկարները:

« 2 of 4 »