Վահրամ Ոսկանյան. արվեստագետի հոգով ապագա տնտեսագետը

Սիրելի´ ընթերցող, սիրով ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի «Մարքեթինգ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Վահրամ Ոսկանյանին և նրա բանաստեղծությունները: Վահրամը ՀՊՏՀ մշակութասեր հանդիսատեսին ծանոթ է մեր ուսանողների մասնակցությամբ բեմադրված «Իմ անուշ տղա» ներկայացումից, որում մարմնավորում էր նկարիչ Դավթի կերպարը:

Continue reading “Վահրամ Ոսկանյան. արվեստագետի հոգով ապագա տնտեսագետը”

Հին Նոր տարի կամ քանի Նոր տարի են ունեցել հայերը

Ավանդույթի ուժով մի շարք երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում, այսօր նշվում է հին տոմարով Նոր տարին։ Սա, իհարկե, ոչ պաշտոնական տոն է և, ըստ Հուլյան օրացույցի, նշվել է հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը։

Իսկ քանի՞ Նոր տարի են ունեցել հայերը։ Մեզ հասած տեղեկություններով՝ մենք ունեցել ենք երեք Նոր տարի, որոնք կոչվել են Ամանոր, Նավասարդ կամ Կաղանդ։

Continue reading “Հին Նոր տարի կամ քանի Նոր տարի են ունեցել հայերը”

Ճակատագրի որոշումները հնարավոր չէ բեկման ենթարկել․ Մարկ Արեն

Արդի հայ արձակագիր Մարկ Արենը (իրական անունը՝ Կարեն Մարգարյան) յոթ վեպի հեղինակ է՝ «Ռեքվիեմ Հուդայի», «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն», «Վիլ-Էվրար», «Քառյակը», «Տելեպորտացիա», «Սուրբծննդյան հրեշտակը», «Ժառանգը»։ Սակայն հայ ընթերցողին նա առավելապես ճանաչելի է դարձել «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպի շնորհիվ։

Մարկ Արենը ապրում և ստեղծագործում է Մոսկվայում, սակայն աշխատանքի բերումով հաճախ է լինում Երևանում։

Նշանավոր գրողը օրերս ՀՊՏՀ-ում էր և սիրով ընդունեց հարցազրույցի մեր առաջարկը։

Continue reading “Ճակատագրի որոշումները հնարավոր չէ բեկման ենթարկել․ Մարկ Արեն”

Կոչ արթնության. Մարիամ Նիգոյան

Ես Մարիամ Նիգոյանն եմ, սովորում եմ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների տնտեսագիտություն մասնագիտության 1-ին կուրսում:

Այստեղ՝ սիրելի համալսարանում, ծանոթացա ինձ համար շատ հետաքրքիր մի աշխարհի հետ ու որպես այս ջերմ ընտանիքի մի մասնիկ՝ բացեցի վարագույրն ու ներս թափանցեցի՝ խորապես ուսումնասիրելու …. 7 ամսվա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ լավագույն համալսարանը հոգին թևերով է օժտում, խթանում է երևակայության թռիչքը, մարմնավորում միտքը….

Continue reading “Կոչ արթնության. Մարիամ Նիգոյան”

Մեր շնորհալիները. Լուսյա Մանուչարյան

…. և ինչ-որ անգամ եթե տեսնես, որ ծառերը ծաղկեցին հենց այն ժամանակ, երբ լուսինն ու արևը նկատեցին իրար, իմացիր, որ դա իմ տողերի ծնունդն է սպասված։

  Բարև, ընթերցո´ղ, ստանդարտներից դուրս՝ մտքերից կախված, ես ստեղծագործում եմ։ Արի ծանոթանանք՝ ես Լուսյան եմ, ով անասելի շատ սիրում է գարունը, աշունը, ամառն ու ձմեռը ու հատկապես դրանցում եղած՝ ներկապնակով ներկած գույները բազում։ Հաա՜, մոռացա ասեմ՝ դրանցից ստացած մուսան էլ եմ շատ սիրում։

Continue reading “Մեր շնորհալիները. Լուսյա Մանուչարյան”

Իմ ՀՊՏՀ

Էսսեների մրցույթ

2017-ի սեպտեմբերի 1-ին դարձել էի մի մասնիկը Ժողի՝ էնքան շփոթված ու հուզված, որ էդ օրվա համար 10 օր շարունակ Ֆլորենցիայի նկարներով բոլոր տետրերը սրբել-տարել էի գրախանութներից, որ գերմոտիվացված կերպով սկսեի ուսումնական տարիս։ Այո՛, ես ընդամենը մասնիկն էի՝ չնչին, աննկատ, հազարավոր ուսանողների մեջ` իր էությունից մի կերպ չպոկվող։

Continue reading “Իմ ՀՊՏՀ”

Իմ ՀՊՏՀ

Էսսեների մրցույթ

Ես ոչ միայն սիրում, այլև ապրո՜ւմ եմ ՀՊՏՀ-ով, ի՛մ ՀՊՏՀ-ով: Այո՛, չեմ վախենա ասել` «Ի՛մ ՀՊՏՀ», քանզի այն վաղուց դարձել է իմ կյանքի անբաժանելի մասը, իմ ամենակարևոր ձեռքբերումներից մեկը:
Գիտե՞ք, երբ դպրոցն ավարտելիս ուսուցիչները բարի ճանապարհ էին մաղթում դեպի «նոր կյանք», թերահավատորեն էի վերաբերվում, իսկ ՀՊՏՀ ընդունվելով` համոզվեցի. այո՛, ՀՊՏՀ-ն այն նոր կյանքի սկիզբն էր, որին ես սպասում էի ու ձգտում:

Continue reading “Իմ ՀՊՏՀ”

Իմ ՀՊՏՀ

Էսսեների մրցույթ

Բարև՛, ես Տնտեսագիտական համալսարանն եմ, անձնագրով՝ ՀՊՏՀ, մոտիկների համար՝ Ժող։ Լա՜վ, խոստովանում եմ՝ երբ ապրում էի ծնողներիս հետ, ինձ կոչում էին Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, հետո, երբ տեղափոխվեցի առանձին ապրելու, անունս փոխեցի։ Ամենից շատ ինձ սազում է կարմիրը՝ հաղթանակի գույնը։ Գլուխ գովել չեմ սիրում, բայց ես պարզապես հիասքանչ եմ։

Continue reading “Իմ ՀՊՏՀ”

Իմ ՀՊՏՀ

Էսսեների մրցույթ

Քսաներորդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցած մի շարք իրադարձությունների շնորհիվ Հայաստանը հասավ իր հզորության գագաթնակետին․ այդ ժամանակից նա դարձավ Անդրկովկասյան պետությունների ուշադրության առարկան։ Մինչ այդ ժամանակաշրջանը իմ հայրենիքը սոսկ իր գոյությունը պահպանելու համար ստիպված էր շարունակ կռիվներ մղել Օսմանյան Թուրքիայի դեմ, որն արդեն տիրում էր նրա լավագույն գավառներին։

Continue reading “Իմ ՀՊՏՀ”

Իմ ՀՊՏՀ

Էսսեների մրցույթ

Կյանքում կատարվող ցանկացած նոր քայլ նոր փոփոխություն է բերում և նոր շունչ է հաղորդում մարդկային կյանքին: Այդպիսի փոփոխություն էր մեզ համար դպրոցական անհոգ կյանքին հրաժեշտ տալը և կյանքի մի նոր ու բովանդակ ուսանողական փուլին անցնելը:
11-րդ դասարանում էի, երբ որոշեցի գալ ու անձամբ ծանոթանալ դիմորդին վերաբերող հարցերին: Օնլայն տարբերակով տեսել էի ամեն ինչ, բայց, չգիտեմ ինչու, ցանկանում էի տեսնել հենց բուհը: Եկա, նայեցի, բարձրացա աստիճաններով, խնդրեցի մայրիկիս լուսանկարել, և հենց այդ պահին բուհի պատերը, պատուհանները և նույնի՛սկ այն աստիճանը, որի վրա կանգնած էի ես, կարծես ինձ շշնջում էին, որ ես այս բուհի ապագա ուսանողն եմ լինելու:

Continue reading “Իմ ՀՊՏՀ”