Բումերներից՝ զումերներ․ սերունդների տեսություն

Սերունդների տեսությունը կարևոր ուղեցույց է անձնակազմի կառավարման ոլորտի մասնագետների համար, ինչպես նաև անփոխարինելի գործիք է մարքեթինգում՝ targeting-ի և նպատակային լսարանի հետ գործ ունենալիս։

Նախ հասկանանք, թե ինչպես է բնութագրվում «սերունդ» հասկացությունը։

Սերունդն այն մարդկանց խումբն է, որոնք ծնվել են որոշակի ժամանակահատվածում, և ՛ դաստիարակության, և ՛ իրադարձությունների միևնույն ազդեցությունն ու արժեքներն են կրում։ Մենք չենք նկատում այս բոլոր գործոնները, բայց դրանք են հիմնականում որոշում մեր վարքը. ինչպե՞ս ենք թիմեր կառուցում և լուծում հակամարտությունները, շփվում, զարգանում, ինչպե՞ս և ի՞նչ ենք նախընտրում, ինչպե՞ս ենք նպատակներ կառուցում, ի՞նչն է մեզ մոտիվացնում:

Continue reading “Բումերներից՝ զումերներ․ սերունդների տեսություն”

Բրենդբուք․ կորպորատիվ ինքնության վկայագիր

Ապրանքանիշի տեսողական պատկերը գրավում է հաճախորդների ուշադրությունը ոչ պակաս, քան ապրանքի սպառողական բնութագիրը: Կորպորատիվ ինքնության շնորհիվ ընկերությունը ճանաչվում և հիշվում է: Թե ինչպես է այս հարցում օգնում բրենդբուքը, ներկայացված է հոդվածում։ 💁‍♀️

Continue reading “Բրենդբուք․ կորպորատիվ ինքնության վկայագիր”

Պատմասացության (storytelling) 5 նմուշ և 5 սկզբունք

Թվերով, անուններով ու խիտ տեղեկությամբ հագեցած խոսքը ավելի փաստահեն է, սակայն մեծ լսարան ներգրավելու տեսանկյունից կարող է համոզիչ չլինել: Պարզ լեզուն, հումորը, կյանքից վերցված պատմությունները, խոսքի հանպատրաստից ոճը պատմասացության (storytelling) հիմնական հատկանիշներն են:

Continue reading “Պատմասացության (storytelling) 5 նմուշ և 5 սկզբունք”

ՆԵՅՐՈՄԱՐՔԵԹԻՆԳ․ ԴԱՍԱԿԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԵՎ ՆՅԱՐԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ սպառողներս, չենք ստում․ մենք երբեմն պարզապես սխալ ենք ձևակերպում մեր մտքերը, որոնց գրեթե 95%-ը ծնվում է մեր ենթագիտակցության մեջ։ Հետազոտության ավանդական մեթոդները դրանք մեկնաբանել չեն կարող։

Continue reading “ՆԵՅՐՈՄԱՐՔԵԹԻՆԳ․ ԴԱՍԱԿԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԵՎ ՆՅԱՐԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ”

Մերչենդայզինգը՝ որպես վաճառքի շարժիչ ուժ

Հետաքրքիր է չէ՞, թե ինչպես է ապրանքների դասավորվածությունն ազդում մեր՝ սպառողներիս վարքագծի վրա։
Եկե՛ք հասկանանք։

Մերչենդայզինգ. սուպերմարկետի սրահի պլանավորումից մինչև առոմամարքեթինգ և փարքինգ…

Գնումների մասին որոշումների գրեթե 80%–ը մարդիկ ընդունում են առևտրի սրահում, ինչը նշանակում է, որ մերչենդայզինգն ամենակարևոր գործոններից մեկն է վաճառքի ավելացման համար:

Continue reading “Մերչենդայզինգը՝ որպես վաճառքի շարժիչ ուժ”

Մարքեթինգի և հոգեբանության խաչմերուկում․ գեշտալտ թերապիա

ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ և ուսանողների հեղինակային մասնակցությամբ ՀՊՏՀ բլոգը ներկայացնում է մարքեթինգին նվիրված հոդվածների շարք՝ creACTive marketing խորագրով։ Խորագրի առաջին հոդվածը` «Մարքեթինգի և հոգեբանության խաչմերուկում․ գեշտալտ թերապիա», պատրաստել են «Մարքեթինգ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Օսկար Այվազյանը, Աննա Բադալյանը, Մելինե Շահինյանը, Լիլիթ Հայրապետյանը և Լիլիթ Շիլ-Գևորգյանը:

Այնտեղ, որտեղ խաչվում են հոգեբանությունն ու մարքեթինգը, կարող են առաջանալ հաղորդակցության այնպիսի նորարարական ձևեր, որոնք ոչ միայն ունակ են գրավելու սպառողների ուշադրությունը, այլ նաև բարձրացնելու ապրանքանիշի վերաբերյալ վերջիններիս իրազեկվածությունը: Գեշտալտի տեսությունն աստիճանաբար ավելի ու ավելի լայն կիրառում է ստանում ինչպես շուկայավարման, այնպես էլ հաղորդակցության և դրան հարակից այլ ոլորտներում:  Երբ 20-րդ դարի առաջին կեսին Ֆրանկֆուրտի հոգեբանական ինստիտուտում Մաքս Վերթհայմերը, Վոլֆգանգ Քյոլերը, Կուրտ Կոֆկան և Կուրտ Լևինը քննարկում էին գեշտալտյան հոգեբանության տարրերը, ազդեցությունը և էությունը, նրանք չէին էլ պատկերացնում, որ 100 տարի անց իրենց տեսությունը ՀՊՏՀ-ի ուսանողների կողմից ավելի հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի կերպով է բացատրվելու:

Continue reading “Մարքեթինգի և հոգեբանության խաչմերուկում․ գեշտալտ թերապիա”