Տիգրան Համբարձումյան. քաջ, հայրենասեր և անձնուրաց հայորդին

Տիգրան Արսենի Համբարձումյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 20-ին, Երևանում: Դպրոցն ավարտելով 2020 թվականին՝ ընդունվել է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետ՝ սերվիս մասնագիտությամբ և հուլիսի 21-ին զորակոչվել բանակ՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջան՝ Ջրական (Ջաբրայիլ):

Տակավին երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Պատերազմից մի քանի օր առաջ՝ ծննդյան տարեդարձին, ընտանիքն այցելել էր հայրենիքի պաշտպանին, վերջում ջերմորեն ու ամուր գրկախառնվել էին ու խաղաղ ծառայություն մաղթել:

Ավա~ղ, Տիգրան Համբարձումյանին, ինչպես բազմահազար հայորդիներին, վիճակված չէր խաղաղ երկնքի տակ պաշտպանել հայրենիքը:

Հոկտեմբերի 10-ի երեկոյան թեժ մարտում, վիրավոր ոտքով, զենքը ձեռքին, Տիգրանը շարունակում է մարտնչել և զոհվում է խիզախումի իր պատմութունը թողնելով ապրողներիս: Դեկտեմբերի 20-ին նրա մարմինը հայտնաբերում են նույն վայրում, որտեղ իր վերջին կռիվն էր տվել:

Սիրելի´ ընթերցող, քաջ, հայրենասեր և անձնուրաց հայորդու մասին նրա քույրը՝ Էլեն Սարգսյանը, իր հուշերն է պատմել, որին կարող եք ծանոթանալ ստորև ՝ 

Հուշապատում. Ղազարյան Սամո

ՀՊՏՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՑ, ՀԱՂԹԱԾ ՏՂԵՐՔԻՑ մեկը…

Կան մարդիկ, ովքեր մեր կյանքում պատահական ծանոթներ չեն։ Նրանցից շատերը մեզ համար վեհ գաղափարներ կրելու օրինակ են: Նրանք հայացքներ են ձևավորում, ինչ-որ մի փուլում առօրյայիդ, հիշվող ակնթարթներիդ մասնիկը դառնում…

Մեզանից յուրաքանչյուրի շրջապատում էլ կան (եղել են) մարդիկ, որոնց մասին խոսելիս, նրանց նկարագրելիս ինչ-որ մի բան անընդհատ կիսատ է թվում… Չէ՛, պատճառն ընթերցասեր չլինելն ու հարուստ բառապաշար չունենալը չէ։ Պատճառը հենց նա է, ում մասին ուզում ես խոսել։ Նրա տարբերվող տեսակը, նուրբ ու չափազանց բարի ներաշխարհը նկարագրելու համար բառերը պարզապես չեն բավականացնում…

Continue reading “Հուշապատում. Ղազարյան Սամո”

Հուշապատում. Հայկ Արշակյան

Եթե երբևիցե քայլել եք Ժողի միջանցքով ու պատահաբար տեսել շատ «սԾիլնի» (ինչպես ինքը կասեր), «մինաԾյուրնի» ու մշտապես կոկա-կոլան ձեռքին՝ անծանոթ երիտասարդի, ուրեմն գտնվել եք կառավարման ֆակուլտետում, իսկ Ձեր կողքով հենց այդ պահին անցել է ՈԻԽ-ի կամ КВН-ի Հայկոն… 

Continue reading “Հուշապատում. Հայկ Արշակյան”

Հուշապատում. Սերյոժա Ղուկասյան

2020 թվական…

Հայոց նորագույն պատմության ամենածանր էջերից մեկը, որը թերթելն անհնար է առանց արցունքների…

Սերյոժա Մամիկոնի Ղուկասյան՝ ծնված 1996 թվականի հոկտեմբերի յոթին, հասարակ ու հատուկ մի անձնավորություն։ Հասարակ, որովհետև նա իրեն ոչ մեկից վեր չէր դասում, իսկ հատուկ, որովհետև նա հատուկ էր իր տեսակով, իր մարդ տեսակով։

 Սոժին (այդպես էինք դիմում իրեն ընկերներով) ճանաչում էի դեռ փոքր հասակից՝ դպրոցից։ Չնայած նա մեծ էր ինձանից երեք տարով, սակայն ընկերացել էինք, իսկ ընկերությունն ավելի ամրացավ, երբ միասին համալսարան ընդունվեցինք: Դրա մասին՝ քիչ ուշ… Սերոժը թե՛ դպրոցում, և թե՛ համայնքում, միշտ աչքի է ընկել իր դաստիարակությամբ, խելացիությամբ և հավասարակշռությամբ։ Նա միշտ լավ օրինակ է եղել բոլորիս համար։

Continue reading “Հուշապատում. Սերյոժա Ղուկասյան”

Բարև սեր իմ․․․

Նամակ Հայկ Ասատրյանին

Բարև սեր իմ…

քեզ շատ նամակներ չեմ գրի, ուզում եմ հանգիստ լինես, հանգստանաս աշխարհից…

Հայկ կոտրվել եմ…թույլ եմ, անասելի թույլ…

ուղղակի ուզում եմ շնորհակալ լինել…ամեն պահի համար, ամեն բառի ու ժպիտի համար, քո տեսակի, մտքերի, քայլերի, Քեզ համար, որ թույլ ես տվել Քեզ սիրել…

Continue reading “Բարև սեր իմ․․․”

Մարքեթինգի Հարութը…

Պատերազմն էլ իր ազգի մեջ

Հայը հային կսպանի, տե՛ս,

Երբ թշնամին վայրագ է, էհ՜…                         

                Հարութ Արտակի Հովհաննիսյան

Երբեք չեմ ներելու 2020-ին՝ ինձնից իմ ամենահարազատին տանելու համար:

Հարութի հետ սովորել ենք նույն կուրսում: Հենց առաջին օրվանից էր տպավորվել. ամեն օր մի տարբերվող վերնաշապիկով գալիս էր ու ակտիվ մասնակցում բոլոր դասաժամերին: Իր առջև նպատակ ուներ, որ պիտի մինչև բանակ գնալը բարձր գնահատականներ ստանա, որ վերադառնալուց հետո անվճար սովորի:

Երբ դասի զանգը հնչում էր, ու ես լսարանի ուղղությամբ չէի գնում, միանգամից գալիս էր, որ բարկանա: Միշտ ասում էր. ‹‹Արի´, նստի´ր դասի, հետո կասես՝ մեկը չկար՝ տար գլխիս, քանի կամ, ես եմ էդ մեկը››:

Continue reading “Մարքեթինգի Հարութը…”

Մեր Հերոս ընկեր Արեն

Հերոսների մասին պիտի միշտ հիշե՛նք, բայց հիշելն անասելի քիչ է, մենք պետք է միշտ պատմե՛նք ու ասե՛նք, ամեն տեղ, որ բոլորն իմանան`աշխարհը ու՜մ է կորցրել… 

Արցունքներն ու հպարտությունը խառնվել են, կարոտը խեղդում է, բայց խոստացել ենք քեզ` ուժեղ ենք լինելու… 

Քո համո՛վ բարբառը, քո խո՛սքը, քո ծիծա՛ղը ականջներումս են, մե՜ր հրեշտակ, դու միշտ մեզ հետ ես, մեր կողքին ես, մեր անբաժան մասնիկն ես, դու կա՛ս ու մի՛շտ ես լինելու… 

Հերոսացար… 

Continue reading “Մեր Հերոս ընկեր Արեն”

Հուշապատում. Գրիշա Մաթևոսյան

Սիրելի ՀՊՏՀ-ականներ,

բլոգի այս բաժնում սկսում ենք «Հուշապատում» շարքը, որտեղ, որպես երախտագիտության ու խոնարհումի տուրք, որպես հայրենյաց հերոսների անմահության վերահաստատում, կարող են տեղ գտնել մեր զոհված ուսանողների և շրջանավարտների մասին ձեր հուշերն ու պատմությունները:

Առաջին հերոսը մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանող Գրիշա Մաթևոսյանն է: Նրա մասին պատմում է կուրսընկերուհին՝ Լիլիթ Հովհաննիսյանը:

Սիսիանի հերոսը…

Գրիշա Վահանի Մաթևոսյան

2020 թվականի հուլիսին՝ Տավուշի մարտերի ժամանակ, ես կորցրեցի իմ հարազատ մարդկանցից մեկին՝ Գրիշին…

Գրիշի հետ սովորում էինք նույն կուրսում ու մեկ տարում շատ մտերմացանք: Գրիշը Սիսիանից էր ու էնքան համով ակցենտ ուներ. զանգում էր ինձ ու իրա տոնով ասում. «Բա դու հիմա ու՞ր ես»: Միշտ զրուցում էինք տարբեր թեմաներից, մեր չստացված անձնական կյանքից ու կատակում էր. «Լիլիթի՛կ ջան, չմտածես, մեզ որ ոչ մեկը չուզի, վերջում իրար կուզենք»:

Continue reading “Հուշապատում. Գրիշա Մաթևոսյան”