Տիգրան Պետրոսյան. «Անցած ճանապարհի դժվար օրերը միայն ամրացրել են իմ կամքը»

Համառոտ տեղեկանք

Տիգրան Պետրոսյանը ծնվել է 2001 թվականի մարտի 25-ին Երևանում: Սովորել է թիվ 112 փորձարարական դպրոցում: 2017 թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ, այսօր «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող է: 2019 թվականի հուլիսի 9-ին զորակոչվել է Հայոց բանակ՝ իր պարտքը մատուցելու հայրենիքին:

Continue reading “Տիգրան Պետրոսյան. «Անցած ճանապարհի դժվար օրերը միայն ամրացրել են իմ կամքը»”

Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Բլոգի սիրելի´ այցելուներ, բուհում այս օրերին ամփոփիչ ատեստավորման են մասնակցում բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողները։ Մենք, իհարկե, ուշի-ուշով հետևում ենք ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության գործընթացին, հաճելի բացահայտումներ կատարում, զրուցում ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների ու անդամների հետ, բարձր առաջադիմությամբ աչքի ընկածների մասին հետաքրքրվում դեկանատներից։

Այս շարքով, կերտելով ավարտական կուրսի ուսանողների փոքր դիմանկարներ՝ մեծ ապագայի նախաշեմին, բլոգի «Ուսանողներ» խորագրում կներկայացնենք ՀՊՏՀ-ն ավարտողների մտքերը, երազանքները, հուզումներն ու ապրումները՝ իրենց համար բախտորոշ այս ժամանակաշրջանում, ինչպես նաև համալսարանական կյանքի՝ հիշողություն դարձող վառ դրվագները։

Առիթն օգտագործելով՝ ուզում ենք հիշեցնել, որ ՀՊՏՀ բլոգը ազատ հարթակ է ստեղծագործող, շնորհալի, հաջողություններ արձանագրած և պարզապես գրելու ձիրք, ցանկություն ունեցող ՀՊՏՀ-ականների համար։  Իսկ ներկայացվող խորագրում, առաջարկվող ձևաչափով կարող են հանդես գալ ավարտական կուրսերի բոլոր ուսանողները՝ ապագայի նախաշեմին պատմելով համալսարանական կյանքի և իրենց երազանքների մասին:

Շարքի առաջին դիմանկարով փորձել ենք բացահայտել  «Կորպորատիվ ֆինանսներ» մասնագիտության ավարտական կուրսի մագիստրանտ Մանե Գաուդյանին։

Continue reading “Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին”

Առանց կատարելագործվելու ձգտման, մրցունակ մասնագետից մինչև չպահանջված աշխատող՝ մեկ քայլ է. Կարեն Ալավերդյան

«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Կարեն Ալավերդյանի հետ է։

Ունի տպագրված 11 հոդված, զբաղվում է հետազոտությամբ։ Դասախոսելուն զուգահեռ 2008 թվականից աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարությունում։

ՀՊՏՀ-ում դասավանդում է «Ֆինանսական գործառնությունների վերլուծություն» և «Աուդիտ» առարկաները։

Կարեն Ալավերդյանի հետ զրուցել ենք շարունակական մասնագիտական զարգացման, հաջողության հասնելու ուղիների, նրա հետաքրքրությունների մասին։

Continue reading “Առանց կատարելագործվելու ձգտման, մրցունակ մասնագետից մինչև չպահանջված աշխատող՝ մեկ քայլ է. Կարեն Ալավերդյան”

Մաթեմատիկան օգնում է երազել մինչև անսահմանություն. Մարիանա Խչեյան

«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դասախոս Մարիանա Խչեյանի հետ է։

Մարիանա Խչեյանը դասախոսական 12 տարվա փորձ ունի։ Դասախոսելուն զուգահեռ զբաղվում է հետազոտական, գիտական գործունեությամբ։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկուն է՝ ապահովագրություն, պարենային անվտանգություն, տնտեսական անվտանգություն։

Մարիանա Խչեյանի հետ զրուցել ենք մաթեմատիկայի, մաթեմատիկական մտածողության, մասնագիտական կողմնորոշման և ժամանակակից գիտնական-հետազոտողի համար ակադեմիական հարթակների դերի և կարևորության մասին։

Continue reading “Մաթեմատիկան օգնում է երազել մինչև անսահմանություն. Մարիանա Խչեյան”

Արման Համբարձումյան. «Պատրաստ եմ հաղթահարել ցանկացած դժվարություն, որովհետև ինձ ապրելու երկրորդ հնարավորություն է տրվել»

Համառոտ տեղեկանք

Ծնվել է 2002 թ. մարտի 25-ին՝ Թալին քաղաքում։ Սովորել է Թալինի թիվ 1 դպրոցում։ 2019 թ. ընդունվել է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետ։ 2020 թ. օգոստոսի 19-ին զորակոչվել է Հայոց բանակ, ծառայել է Ասկերանում։ 2020 թ. հոկտեմբերի 10-ին ստացել է վիրավորում և մարտի դաշտից տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, այնուհետև՝  Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Այժմ սովորում է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսում:

Continue reading “Արման Համբարձումյան. «Պատրաստ եմ հաղթահարել ցանկացած դժվարություն, որովհետև ինձ ապրելու երկրորդ հնարավորություն է տրվել»”

Դասախոսական աշխատանքն անսահման էներգիա է փոխանցում ինձ․ Վահագն Մուրադյան

«Երիտասարդ դասախոս» շարքի այս շաբաթվա մեր զրուցակիցը ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Վահագն Մուրադյանն է։

Վահագն Մուրադյանը դասախոսական ավելի քան 10 տարվա փորձ ունի։ ՀՊՏՀ-ում դասավանդում է «Երկրատեղեկատվական համակարգեր» առարկան։

Կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի պետն է։

Մեր զրույցը նրա գիտական հետաքրքրությունների, մասնագիտական գործունեության, ուսանողների հետ հարաբերությունների շուրջ է։

Continue reading “Դասախոսական աշխատանքն անսահման էներգիա է փոխանցում ինձ․ Վահագն Մուրադյան”

Երեխային պետք է նվիրել թևեր, բայց թողնել, որ նա ինքնուրույն սովորի թռչել. Ֆրիդա Բահարյան

«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Ֆրիդա Բահարյանի հետ է։

Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկուն է՝ միկրոտնտեսագիտություն, ներդրումներ, հանրային ծառայություններ։

Դասախոսական 17 տարվա փորձ ունի։ Դասախոսելուն զուգահեռ զբաղվում է հետազոտական, գիտական գործունեությամբ։

Ֆրիդա Բահարյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, ուսանող-դասախոս հարաբերության, սկզբունքներին անդավաճան մնալու հարցերի շուրջ։

Continue reading “Երեխային պետք է նվիրել թևեր, բայց թողնել, որ նա ինքնուրույն սովորի թռչել. Ֆրիդա Բահարյան”

Որտեղ՝ ես, այնտեղ՝ դրայվ, որտեղ՝ դրայվ, այնտեղ՝ ես. Ալբերտ Հայրապետյան

Continue reading “Որտեղ՝ ես, այնտեղ՝ դրայվ, որտեղ՝ դրայվ, այնտեղ՝ ես. Ալբերտ Հայրապետյան”

Երջանիկ է այն մարդը, որը սիրով և ստեղծագործաբար է կատարում իր աշխատանքը. Անուշ Թումանյան

«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի դասախոս Անուշ Թումանյանի հետ է։

2005 թվականին ոսկե մեդալով ավարտել է Հրազդանի Պարույր Սևակի անվան N8 միջնակարգ դպրոցը, 2009 թվականին՝ ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը՝ տեղեկատվական համակարգեր ըստ կիրառման ոլորտների մասնագիտությամբ, 2011 թվականին՝ «Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտության մագիստրատուրան, 2015 թվականին՝ ՀՊՏՀ հեռակա ասպիրանտուրան՝ «Մաթեմատիկական տնտեսագիտություն» մասնագիտությամբ։

2021 թվականից տնտեսագիտության թեկնածու է։

Անուշ Թումանյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողների հետ հարաբերությունների, մասնագիտական աճի և այլ հարցերի շուրջ։

Continue reading “Երջանիկ է այն մարդը, որը սիրով և ստեղծագործաբար է կատարում իր աշխատանքը. Անուշ Թումանյան”

Մասնագիտության փոխանցման գործընթացը պետք է ապահովել հավասարը հավասարին սկզբունքով․ Արթուր Եղիազարյան

«Երիտասարդ դասախոսը», որի հետ զրուցել ենք այս շաբաթ, ՀՊՏՀ բիզնես վարչարարության ամբիոնի դոցենտ Արթուր Եղիազարյանն է։ Տպագրված 11 հոդվածի և հետազոտական աշխատանքների հեղինակ է, զբաղվում է «Բիզնեսի կենսապարբերաշրջանի փուլերը» թեմայով հետազոտությամբ։

Continue reading “Մասնագիտության փոխանցման գործընթացը պետք է ապահովել հավասարը հավասարին սկզբունքով․ Արթուր Եղիազարյան”