Դավիթ Գևորգյան. «Պետք է հավատալ հրաշքներին ու ձգտել ամեն ինչում լավը տեսնել»

Համառոտ տեղեկանք

Դավիթ Գևորգյանը ծնվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 թվականի հուլիսի 10-ին։ Սովորել է Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, որն ավարտելուց հետո 2018 թ. ընդունվել է ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ։ 2019 թ. հունվարի 22-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Ստեփանակերտում, այնուհետև՝ Աղդամի շրջանում։ Այժմ սովորում է «Մարգեթինգ» մասնագիտության 2-րդ կուրսում:

Continue reading “Դավիթ Գևորգյան. «Պետք է հավատալ հրաշքներին ու ձգտել ամեն ինչում լավը տեսնել»”

Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Լիլիթ Հարոյան

Լիլիթ Հարոյանն օրերս ավարտեց ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի բակալավրիատը։ «Ներդրումային միջավայրի գրավչության բարձրացման ուղղությունները տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ նյութերով» թեմայով ավարտական աշխատանքը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը 20 գնահատեց։

Continue reading “Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին”

Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Սուրեն Շուշանյան

Համառությունը կարող է դառնալ հաջողության գրավական. ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Վիճակագրություն» մասնագիտության շրջանավարտ Սուրեն Շուշանյանի համոզմունքն է։ Իր հաջողությունների համար նա պարտական է համառ բնավորությանը։

Continue reading “Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին”

Ուսումնառությունը դյուրին ուղիներ չի սիրում, ունի բազում խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարել. Գոհար Կոստանյան

«Երիտասարդ դասախոս» շարքի այս շաբաթվա մեր զրուցակիցը ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ Գոհար Կոստանյանն է։

Գոհար Կոստանյանը հաշվապահական հաշվառման մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու։ Դասախոսական 13 տարվա փորձ ունի։

Գիտնական-մանկավարժի հետ զրուցել ենք կրթության, մասնագիտության ընտրության, շարունակաբար սովորելու և կատարելագործվելու անհրաժեշտության մասին։

Continue reading “Ուսումնառությունը դյուրին ուղիներ չի սիրում, ունի բազում խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարել. Գոհար Կոստանյան”

Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Լիլիթ Ղազարյան

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Վիճակագրություն» մասնագիտության ավարտական կուրսի ուսանող Լիլիթ Ղազարյանին ՀՊՏՀ-ում բակալավրական կրթության 4 գերհագեցած տարիներն օժտել են մասնագիտական կարողություններով և ինքնավստահությամբ: Իր որոնող մտքի և ստեղծագործ խառնվածքի շնորհիվ Լիլիթն օգտվել է բուհի կողմից ընձեռվող  ակադեմիական և ոչ ֆորմալ կրթության հնարավորություններից. հարազատ վիճակագրության ամբիոնի պրոֆեսիոնալ և բանիմաց դասախոսների ավանդած դասերը, ՀՊՏՀ ՈՒԳԸ գիտաժողովները, ՀՊՏՀ Change Lab-ի SMM դասընթացները (որի շնորհիվ գրեթե մեկ տարի է՝ աշխատում է մարքեթինգային ընկերությունում) և այլ ձևաչափի միջոցառումներ: 3-րդ կուրսում Լիլիթը թիմային աշխատանքով հաղթող է դարձել «Ինգո Արմենիա» ընկերության և www.insurebusiness.am ապահովագրական-վերլուծական կայքի կողմից ՀՊՏՀ ուսանողների համար հայտարարված դրամաշնորհային մրցույթում, մասնակցել և հաղթել է Մինսկում կայացած Եվրասիական 7-րդ ուսանողական օլիմպիադայի եզրափակիչ փուլում:

Continue reading “Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին”

Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Լարիսա Բուռնուսուզյան

Լարիսա Բուռնուսուզյանն ավարտում է ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը։ Հունիսի 7-ին գերազանց պաշտպանեց դիպլոմային աշխատանքը՝ «Ընթացիկ ակտիվների իրացվելիության վերլուծություն» թեմայով, և քննասենյակից դուրս եկավ 20 միավոր վաստակած։ Դիպլոմային աշխատանքը գրելու ընթացքում արդեն համոզվել էր՝ ընթացիկ ակտիվները հնարավոր է խորությամբ վերլուծել, իսկ կատարած վերլուծությունը օգտակար կլիներ նաև այն ընկերությանը, որտեղ աշխատում էր առաջին կուրսից՝ սկզբում որպես հաշվետար, այժմ՝ գլխավոր հաշվապահ։

Continue reading “Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին”

Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Աննա Անտոնյան

Օրեր անց Աննան կստանա «Մարքեթինգ» մասնագիտության գերազանցության դիպլոմը: Անցած չորս տարիների ընթացքում նա ամեն ինչ արել է, որ զարմիկի խորհրդով ընտրած մասնագիտությունը, որը սկզբից ևեթ սիրել է, ուսումնասիրի բազմակողմանիորեն՝ կարդա, պրպտի, հետազոտի: Մի կարևոր խնդիր էլ էր լուծում. ընդունելության քննությունների շեմը բարձր միավորներով էր հաղթահարել ու ընդունվել պետպատվեր համակարգ, հարկավոր էր լրացուցիչ ջանք գործադրել և պահպանել անվճար սովորելու իրավունքը:

Continue reading “Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին”

Սահմանե՛ք առաջնահերթություններ և Ձեզ շրջապատե՛ք ճիշտ մարդկանցով. Մարիանա Քոչարյան

Երիտասարդ դասախոսը, որի հետ զրուցել ենք այս շաբաթ, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Մարիանա Քոչարյանն է։

Մարիանա Քոչարյանը ՀՊՏՀ-ում աշխատում է 2008 թվականից։ Ավարտել է ՀՊՏՀ-ն՝ տնտեսագետ-տեսաբանի մասնագիտությամբ, այնուհետև՝ ասպիրանտուրան։ Դասավանդում է մենեջմենթի հիմունքներ, ժամանակի կառավարում, սոցիոլոգիա, սոցիալական մենեջմենթ, հանրային կառավարման տեսություն և պատմություն, գործավարության և օֆիսի կազմակերպում և այլ առարկաներ։

Երկու ուսումնական ձեռնարկի և երեք մենագրության համահեղինակ է, ունի ավելի քան երկու տասնյակ գիտական հոդված։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է կառավարման արդի հիմնախնդիրները, հանրային կառավարումը, մարդկային ռեսուրսների կառավարումը։

Մարիանա Քոչարյանի հետ զրուցել ենք 21-րդ դարի կրթության, ուսուցիչների, ընտանիքն ու կարիերան համատեղելու՝ իր բանաձևի մասին։

Continue reading “Սահմանե՛ք առաջնահերթություններ և Ձեզ շրջապատե՛ք ճիշտ մարդկանցով. Մարիանա Քոչարյան”

Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Միքայել Թավադյան

«Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը 20 գնահատեց Միքայել Թավադյանի ավարտական աշխատանքը՝ «Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի հաշվառումը և վերլուծությունը՝ ըստ գոյացման ժամկետների» թեմայով: Համոզված ենք՝ այս անունը մեր ընթերցողներից շատերի ականջին ծանոթ ու հարազատ հնչեց: Այո´, այո´,  կրտսեր Միքայել Թավադյանը ՀՊՏՀ անվանի տնտեսագետ-մանկավարժ Միքայել Թավադյանի թոռն է:

Continue reading “Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին”

Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Ռիմա Սևումյան

Ռիմային Տնտեսագիտական համալսարան է բերել որոնումների ճանապարհը՝ բուհի, մասնագիտության: 2-րդ կուրսում Եվրոպական համալսարանից տեղափոխվել է ՀՊՏՀ՝ ընտրելով տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտությունը: Մագիստրոսական մասնագիտության ընտրությունն ավելի հիմնավոր ու հեռանկարային պետք է լիներ, որովհետև արդեն գործունեություն էր ծավալում որպես հաշվապահ՝ «Հաշիվ» ՍՊԸ տնօրենն էր: Որոշեց ևս 2 տարի սովորել ՀՊՏՀ-ում՝ «Աուդիտ» մասնագիտությամբ, որն ավարտում է հաղթողի հպարտությամբ:

Continue reading “Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին”