Լիանա Շահբազյանը դեռևս հոգով ու մտքով բուհում է, թեև կես տարի առաջ ավարտել է և որպես դիպլոմավորված մագիստրոս աշխատանքային ակտիվ շրջափուլ սկսել «ՄԱՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում: Իրապես, դժվար է հրաժեշտ տալ մի հաստատության, որը շուրջ 6 տարի կրթել, դաստիարակել, զարգացրել է քեզ, որտեղ հարազատ մթնոլորտ է, ջերմ ու բարյացակամ մարդիկ:
«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի ավագ դասախոս Վարսիկ Տիգրանյանի հետ է։
Վարսիկ Տիգրանյանը մակրոտնտեսագիտության ոլորտի մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու։
Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկուն է՝ մակրոտնտեսական հիմնախնդիրներ, տնտեսական ցիկլեր, տնտեսական քաղաքականություն, մակրոտնտեսական մոդելավորում, զբոսաշրջություն, տնտեսական ինտեգրացիա, տնտեսագիտական
ուսմունքների էվոլյուցիա:
Դասախոսելուն զուգահեռ զբաղվում է գիտահետազոտական աշխատանքով, մասնագիտական հմտություններն
ու կարողությունները ընդլայնելու նպատակով մասնակցում է տեղական և միջազգային վերապատրաստումների
ու դասընթացների:
Վարսիկ Տիգրանյանի հետ զրուցել ենք ՀՊՏՀ-ի, մասնագիտության ընտրության, երիտասարդ սերնդի, ուսանող-դասախոս հարաբերության մասին։
Սիրելի´ ընթերցող,
սիրով ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի «Մարքեթինգ»
մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Վահրամ Ոսկանյանին և նրա բանաստեղծությունները:
Վահրամը ՀՊՏՀ մշակութասեր հանդիսատեսին ծանոթ է մեր ուսանողների մասնակցությամբ բեմադրված «Իմ անուշ տղա» ներկայացումից, որում մարմնավորում էր նկարիչ Դավթի
կերպարը:
Նշանը Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից է։ Տնտեսագիտական համալսարան է ընդունվել 2014 թվականին՝ «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ (կրթական ծրագիրը՝ միջազգային տնտեսագիտություն): Այսօր՝ 2022-ին՝ ութ տարի անց, մեր առջև հասուն ու խոհուն, սակավախոս ու վճռական մի երիտասարդ է՝ ուսած գիտելիք ու կենսափորձ: Բուհում մեկ կիսամյակ սովորելուց հետո Նշանը զորակոչվել է բանակ, «ապրիլյանի» ծանր օրերին Ջաբրայիլում է եղել։ Բակալավրիատն ավարտել է գերազանցությամբ, ավարտական աշխատանքը նվիրված էր հայ-վրացական տնտեսական համագործակցությանը, իսկ օրերս ամփոփիչ ատեստավորման պատասխանատու փուլն է հաղթահարել մագիստրոսական թեզի փայլուն պաշտպանությամբ և… անվրեպ՝ 20-ից 20: Ապագա միջազգայնագետի ուշադրության առանցքում այս անգամ հայ-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարներն էին։
Տիգրան Պետրոսյանը ծնվել է 2001 թվականի մարտի 25-ին Երևանում: Սովորել է թիվ 112 փորձարարական դպրոցում: 2017 թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ, այսօր «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող է: 2019 թվականի հուլիսի 9-ին զորակոչվել է Հայոց բանակ՝ իր պարտքը մատուցելու հայրենիքին:
Բլոգի սիրելի´ այցելուներ, բուհում այս օրերին ամփոփիչ ատեստավորման
են մասնակցում բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողները։ Մենք,
իհարկե, ուշի-ուշով հետևում ենք ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության
գործընթացին, հաճելի բացահայտումներ կատարում, զրուցում ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների
նախագահների ու անդամների հետ, բարձր առաջադիմությամբ աչքի ընկածների մասին հետաքրքրվում
դեկանատներից։
Այս շարքով, կերտելով ավարտական կուրսի ուսանողների փոքր դիմանկարներ՝
մեծ ապագայի նախաշեմին, բլոգի «Ուսանողներ» խորագրում կներկայացնենք ՀՊՏՀ-ն ավարտողների
մտքերը, երազանքները, հուզումներն ու ապրումները՝ իրենց համար բախտորոշ այս ժամանակաշրջանում,
ինչպես նաև համալսարանական կյանքի՝ հիշողություն դարձող վառ դրվագները։
Առիթն օգտագործելով՝ ուզում ենք հիշեցնել, որ ՀՊՏՀ բլոգը ազատ հարթակ է ստեղծագործող, շնորհալի, հաջողություններ արձանագրած և պարզապես գրելու ձիրք, ցանկություն ունեցող ՀՊՏՀ-ականների համար։ Իսկ ներկայացվող խորագրում, առաջարկվող ձևաչափով կարող են հանդես գալ ավարտական կուրսերի բոլոր ուսանողները՝ ապագայի նախաշեմին պատմելով համալսարանական կյանքի և իրենց երազանքների մասին:
Շարքի առաջին դիմանկարով փորձել ենք բացահայտել «Կորպորատիվ ֆինանսներ» մասնագիտության ավարտական կուրսի մագիստրանտ Մանե Գաուդյանին։
«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական
մեթոդների ամբիոնի դասախոս Մարիանա Խչեյանի հետ է։
Մարիանա Խչեյանը դասախոսական 12 տարվա փորձ ունի։ Դասախոսելուն զուգահեռ զբաղվում
է հետազոտական, գիտական գործունեությամբ։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկուն
է՝ ապահովագրություն, պարենային անվտանգություն, տնտեսական անվտանգություն։
Մարիանա Խչեյանի հետ զրուցել ենք մաթեմատիկայի, մաթեմատիկական մտածողության, մասնագիտական կողմնորոշման և ժամանակակից գիտնական-հետազոտողի համար ակադեմիական հարթակների դերի և կարևորության մասին։
Ծնվել
է
2002 թ. մարտի 25-ին՝ Թալին քաղաքում։ Սովորել է Թալինի թիվ 1 դպրոցում։ 2019 թ. ընդունվել է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետ։ 2020 թ. օգոստոսի 19-ին զորակոչվել է Հայոց
բանակ, ծառայել է Ասկերանում։ 2020 թ. հոկտեմբերի 10-ին ստացել է վիրավորում և մարտի դաշտից տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի «Աստղիկ»
բժշկական կենտրոն, այնուհետև՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Այժմ
սովորում
է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսում:
«Երիտասարդ դասախոս» շարքի այս շաբաթվա մեր զրուցակիցը ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության
ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Վահագն Մուրադյանն է։
Վահագն Մուրադյանը դասախոսական ավելի քան 10 տարվա
փորձ ունի։ ՀՊՏՀ-ում դասավանդում է «Երկրատեղեկատվական համակարգեր» առարկան։
Կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի պետն է։
Մեր զրույցը նրա գիտական հետաքրքրությունների, մասնագիտական գործունեության, ուսանողների հետ հարաբերությունների շուրջ է։