Համառոտ տեղեկանք
Ծնվել է 2002 թ. մարտի 25-ին՝ Թալին քաղաքում։ Սովորել է Թալինի թիվ 1 դպրոցում։ 2019 թ. ընդունվել է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետ։ 2020 թ. օգոստոսի 19-ին զորակոչվել է Հայոց բանակ, ծառայել է Ասկերանում։ 2020 թ. հոկտեմբերի 10-ին ստացել է վիրավորում և մարտի դաշտից տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, այնուհետև՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Այժմ սովորում է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսում: