Մենք՝ սպառողներս, չենք ստում․ մենք երբեմն պարզապես սխալ ենք ձևակերպում մեր մտքերը, որոնց գրեթե 95%-ը ծնվում է մեր ենթագիտակցության մեջ։ Հետազոտության ավանդական մեթոդները դրանք մեկնաբանել չեն կարող։
ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ և ուսանողների հեղինակային մասնակցությամբ ՀՊՏՀ բլոգը ներկայացնում է մարքեթինգին նվիրված հոդվածների շարք՝ creACTive marketing խորագրով։ Խորագրի առաջին հոդվածը` «Մարքեթինգի և հոգեբանության խաչմերուկում․ գեշտալտ թերապիա», պատրաստել են «Մարքեթինգ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Օսկար Այվազյանը, Աննա Բադալյանը, Մելինե Շահինյանը, Լիլիթ Հայրապետյանը և Լիլիթ Շիլ-Գևորգյանը:
Այնտեղ, որտեղ խաչվում են
հոգեբանությունն ու մարքեթինգը,
կարող են առաջանալ հաղորդակցության այնպիսի նորարարական ձևեր, որոնք ոչ միայն ունակ
են գրավելու սպառողների ուշադրությունը, այլ նաև բարձրացնելու ապրանքանիշի վերաբերյալ
վերջիններիս իրազեկվածությունը: Գեշտալտի տեսությունն աստիճանաբար ավելի ու ավելի լայն
կիրառում է ստանում ինչպես շուկայավարման, այնպես էլ հաղորդակցության և դրան հարակից
այլ ոլորտներում: Երբ
20-րդ
դարի
առաջին
կեսին
Ֆրանկֆուրտի
հոգեբանական
ինստիտուտում
Մաքս
Վերթհայմերը,
Վոլֆգանգ
Քյոլերը,
Կուրտ
Կոֆկան
և Կուրտ
Լևինը
քննարկում
էին
գեշտալտյան
հոգեբանության
տարրերը,
ազդեցությունը
և
էությունը,
նրանք
չէին
էլ
պատկերացնում,
որ
100 տարի
անց
իրենց
տեսությունը
ՀՊՏՀ-ի ուսանողների կողմից ավելի հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի կերպով է բացատրվելու: