«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դասախոս Մարինե Առաքելյանի հետ է։ Մարինե Առաքելյանը ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը, ապա մագիստրոսական կրթությունը շարունակել Շվեդիայի Լունդի համալսարանում։ 2009 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՊՏՀ կառավարման ամբիոնում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հակաճգնաժամային կառավարման հիմնահարցերը, տնտեսական աճի ապահովման հիմնախնդիրները, կառավարման արդյունավետության գնահատումը, զբոսաշրջության ոլորտի զարգացման արդի միտումներն ու հեռանկարները և այլն:
ՀՊՏՀ-ում դասավանդում է «Հակաճգնաժամային կառավարում», «Մենեջմենթ», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտներ», «Զբոսաշրջության ներածություն», «Զբոսաշրջության մենեջմենթ» առարկաները։ Դասախոսելուն զուգահեռ շուրջ 8 տարի աշխատել է պետական ոլորտում, այնուհետև ղեկավարել է «Տնտեսական զարգացման և նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, ներկայումս աշխատանքային գործունեությունը շարունակում է լոգիստիկ ընկերությունում։
Մարինե Առաքելյանի հետ զրուցել ենք համալսարանական միջավայրի, դասախոսական աշխատանքի, գիտությամբ զբաղվելու մոտիվացիայի մասին։
Continue reading “ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԵՏ ՇՓՈՒՄԸ ԻՆՁ ՄՂՈՒՄ ԵՆ ՄՇՏԱՊԵՍ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼՈՒ. ՄԱՐԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ”