Արդի հայ արձակագիր Մարկ Արենը (իրական անունը՝ Կարեն Մարգարյան) յոթ վեպի հեղինակ է՝ «Ռեքվիեմ Հուդայի», «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն», «Վիլ-Էվրար», «Քառյակը», «Տելեպորտացիա», «Սուրբծննդյան հրեշտակը», «Ժառանգը»։ Սակայն հայ ընթերցողին նա առավելապես ճանաչելի է դարձել «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպի շնորհիվ։
Մարկ Արենը ապրում և ստեղծագործում է Մոսկվայում, սակայն աշխատանքի բերումով հաճախ է լինում Երևանում։
Նշանավոր գրողը օրերս ՀՊՏՀ-ում էր և սիրով ընդունեց հարցազրույցի մեր առաջարկը։