Սահմանե՛ք առաջնահերթություններ և Ձեզ շրջապատե՛ք ճիշտ մարդկանցով. Մարիանա Քոչարյան

Երիտասարդ դասախոսը, որի հետ զրուցել ենք այս շաբաթ, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Մարիանա Քոչարյանն է։

Մարիանա Քոչարյանը ՀՊՏՀ-ում աշխատում է 2008 թվականից։ Ավարտել է ՀՊՏՀ-ն՝ տնտեսագետ-տեսաբանի մասնագիտությամբ, այնուհետև՝ ասպիրանտուրան։ Դասավանդում է մենեջմենթի հիմունքներ, ժամանակի կառավարում, սոցիոլոգիա, սոցիալական մենեջմենթ, հանրային կառավարման տեսություն և պատմություն, գործավարության և օֆիսի կազմակերպում և այլ առարկաներ։

Երկու ուսումնական ձեռնարկի և երեք մենագրության համահեղինակ է, ունի ավելի քան երկու տասնյակ գիտական հոդված։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է կառավարման արդի հիմնախնդիրները, հանրային կառավարումը, մարդկային ռեսուրսների կառավարումը։

Մարիանա Քոչարյանի հետ զրուցել ենք 21-րդ դարի կրթության, ուսուցիչների, ընտանիքն ու կարիերան համատեղելու՝ իր բանաձևի մասին։

Continue reading “Սահմանե՛ք առաջնահերթություններ և Ձեզ շրջապատե՛ք ճիշտ մարդկանցով. Մարիանա Քոչարյան”