Մարքեթինգի և հոգեբանության խաչմերուկում․ գեշտալտ թերապիա

ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ և ուսանողների հեղինակային մասնակցությամբ ՀՊՏՀ բլոգը ներկայացնում է մարքեթինգին նվիրված հոդվածների շարք՝ creACTive marketing խորագրով։ Խորագրի առաջին հոդվածը` «Մարքեթինգի և հոգեբանության խաչմերուկում․ գեշտալտ թերապիա», պատրաստել են «Մարքեթինգ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Օսկար Այվազյանը, Աննա Բադալյանը, Մելինե Շահինյանը, Լիլիթ Հայրապետյանը և Լիլիթ Շիլ-Գևորգյանը:

Այնտեղ, որտեղ խաչվում են հոգեբանությունն ու մարքեթինգը, կարող են առաջանալ հաղորդակցության այնպիսի նորարարական ձևեր, որոնք ոչ միայն ունակ են գրավելու սպառողների ուշադրությունը, այլ նաև բարձրացնելու ապրանքանիշի վերաբերյալ վերջիններիս իրազեկվածությունը: Գեշտալտի տեսությունն աստիճանաբար ավելի ու ավելի լայն կիրառում է ստանում ինչպես շուկայավարման, այնպես էլ հաղորդակցության և դրան հարակից այլ ոլորտներում:  Երբ 20-րդ դարի առաջին կեսին Ֆրանկֆուրտի հոգեբանական ինստիտուտում Մաքս Վերթհայմերը, Վոլֆգանգ Քյոլերը, Կուրտ Կոֆկան և Կուրտ Լևինը քննարկում էին գեշտալտյան հոգեբանության տարրերը, ազդեցությունը և էությունը, նրանք չէին էլ պատկերացնում, որ 100 տարի անց իրենց տեսությունը ՀՊՏՀ-ի ուսանողների կողմից ավելի հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի կերպով է բացատրվելու:

Continue reading “Մարքեթինգի և հոգեբանության խաչմերուկում․ գեշտալտ թերապիա”