Տնտեսագիտականն ինձ համար հարազատ կրթօջախ է, հեղինակավոր ուսումնական հաստատություն և սիրելի աշխատավայր. Վարսիկ Տիգրանյան

«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի ավագ դասախոս Վարսիկ Տիգրանյանի հետ է։

Վարսիկ Տիգրանյանը մակրոտնտեսագիտության ոլորտի մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկուն է՝ մակրոտնտեսական հիմնախնդիրներ, տնտեսական ցիկլեր, տնտեսական քաղաքականություն, մակրոտնտեսական մոդելավորում, զբոսաշրջություն, տնտեսական ինտեգրացիա, տնտեսագիտական ուսմունքների էվոլյուցիա:

Դասախոսելուն զուգահեռ զբաղվում է գիտահետազոտական աշխատանքով, մասնագիտական հմտություններն ու կարողությունները ընդլայնելու նպատակով մասնակցում է տեղական և միջազգային վերապատրաստումների ու դասընթացների:

Վարսիկ Տիգրանյանի հետ զրուցել ենք ՀՊՏՀ-ի, մասնագիտության ընտրության, երիտասարդ սերնդի, ուսանող-դասախոս հարաբերության մասին։

Continue reading “Տնտեսագիտականն ինձ համար հարազատ կրթօջախ է, հեղինակավոր ուսումնական հաստատություն և սիրելի աշխատավայր. Վարսիկ Տիգրանյան”